585.25
6.47
494.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

21:50
17 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ըստ ՔԿ հաղորդագրության, ձեռք բերված տվյալների համաձայն՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝ Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:-0-

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
12:59
26 Սեպտեմբերի 2020
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
12:47
21 Սեպտեմբերի 2020
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում. ՎԻԴԵՈ
12:34
21 Սեպտեմբերի 2020
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
14:48
14 Սեպտեմբերի 2020
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
13:40
14 Սեպտեմբերի 2020
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում (ՖՈՏՈ)
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում. ՖՈՏՈ
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ