ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հեղինակավոր National Geographic–ի National Geographic Travel Instagram–յան էջում հրապարակվել է Հայաստանում արված լուսանկար։
Լուսանկարի հեղինակն Անուշ Բաբաջանյանն է:
«Մոլոկան Իրինա Նովիկովան է: 58-ամյա կինն ավելի քան 5 տարի իր օրերն անցկացնում է Հայաստանում գտնվող Ֆիոլետովո գյուղի ճանապարհին` իր մեքենայից վաճառելով թթու դրած բանջարեղեն և այլ ապրանքներ», – գրված է լուսանկարին կից:
«Բոլորն ինձ ճանաչում են, և ես ուզում եմ, որ հաճախորդներս գոհ մնան»,-նշել է կինը:
Լուսանկարը 1 օրում հավաքել է ավելի քան 132 000 like։–0–