+27
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 10524 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Փաշինյանն ամփոփեց Սիրիայի «պատմական» հումանիտար առաքելության արդյունքները (ՎԻԴԵՈ)

19:47
01 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար:

«Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:

«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,- ասել է Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ժամանակահատվածում հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:

«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:
«Եվ շատ կարևոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի և պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, և մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք գծագրել, մենք Սիրիային և նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի և ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ վերադառնա խաղաղ կյանքի»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,-ասել է վարչապետը: -0-


Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:24
01 Հունիսի 2020
47–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ունի շաքարային դիաբետ և ստանում է հեմոդիալիզ (ՖՈՏՈ)
47–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ունի շաքարային դիաբետ և ստանում է հեմոդիալիզ. ՖՈՏՈ
13:55
28 Մայիսի 2020
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում (ՎԻԴԵՈ)
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում. ՎԻԴԵՈ
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ
22:50
09 Մայիսի 2020
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ. ՎԻԴԵՈ