ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրել է հայաստանցիներին։
«Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Նախօրեին Հայպետհիդրոմետը զգուշացրել էր երկրում քամու ուժգնացման մասին։ Հաղորդվում էր, որ հյուիսային շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15–20 մ/վ–ի։
Երևանում երկուշաբթի երեկոյան գրանցվեց ուժեղ և սառը քամի, որը չի դադարում նաև այսօր, չնայած արևային եղանակին։–0–