ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վանաձորի Ինվազիվ սրտաբանության նորաբաց բաժանմունքում կատարվեց սրտի առաջին ստենտավորումը, հայտնում է
«Ազատություն» ռադիոկայանը:
Բաժանմունքը Երևանից դուրս միակն է Հայաստանում:
Ստեփանավանից սրտանոթի 90 տոկոսանոց նեղացումով Վանաձորի հիվանդանոց տեղափոխված կնոջ վիրահատությանը շաբաթ օրը ներկա գտնվեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վիրահատարանից դուրս եկած բժիշկները գոհ էին արդյունքից:
Ավելի ուշ Լոռու մարզի հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ ասաց, որ անվճար ծառայությունների և դրանցից օգտվողների թիվն ավելացել է:
Օգոստոսի մեկից Վանաձորի բժշկական կենտրոնում կավելանա շտապ բուժօգնության ևս մեկ բրիգադ:
Նախարարը հորդորեց ոլորտի ղեկավարներին ամեն ինչ անել` հիվանդին մարզում լիարժեք բուժսպասարկում ցուցաբերելու համար, հատկապես շեշտեց մանկաբուժական ծառայությունը: