ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Загружается новость ... "Лево"
«Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է: Մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաև տանը»,- նշել է Թորոսյանը:
Թորոսյանը հայտնել է, որ հանրության բոլոր անդամները, ներառյալ՝ պատգամավորներն ու նախարարները, պետք է ճիշտ կրեն դիմակը, հաճախ ախտահանեն ձեռքերն այդ հարցի առջև չկանգնելու համար:
Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: -0-