+15
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 8927 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Թորոսյանը պատմել է կորոնավիրուսի կարևոր ախտանիշներից մեկի մասին (ՖՈՏՈ)

11:27
22 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատմել է կորոնավիրուսային հիվանդության կարևոր ախտանիշներից մեկի մասին:

Загружается новость ... "Лево"

«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։ Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2)»,- նշել է նախարարն իր Facebook-յան էջում:

Նա հայտնել է, որ այն (թթվածնի սատուրացիան (SpO2). Խմբգր.) նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

«Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով»,- նշել է նախարարը:

Նա հայտնել է, որ այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Որպես հետգրությունը, նախարարն ուրախությամբ հայտնել է, որ իր մոտ բարեբախտաբար թթվածնի սատուրացիան դեռ 98% է:

Հայաստանում մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
28 Մայիսի 2020
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում (ՎԻԴԵՈ)
9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ հիվանդանոցից տուն է գնում. ՎԻԴԵՈ
10:39
25 Մայիսի 2020
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա (ՖՈՏՈ)
«Արվեստոտ դիմակներ». երեխաներն արվեստի գործեր են պատկերում դիմակների վրա. ՖՈՏՈ
14:33
21 Մայիսի 2020
Վանաձորում 2–րդ հարկից ընկած երեխայի վիճակը կայունացել է
Ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա. Վանաձորում 2–րդ հարկից ընկած 9–ամյա երեխայի վիճակը կայունացել է
19:15
19 Մայիսի 2020
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները (ՖՈՏՈ)
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի դուստրը, նա հրապարակել է փոքրիկի լուսանկարները. ՖՈՏՈ
11:32
16 Մայիսի 2020
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ասեք, որ հզոր նկար է ստացվել». Սուրենյանը լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:20
15 Մայիսի 2020
Հայաստանում տարեց ամուսիններ են ապաքինվել կորոնավիրուսից (ՖՈՏՈ)
Հայաստանում տարեց ամուսինները հաղթահարել են կորոնավիրուսը. պատմությունը սկսվել է ամիսներ առաջ` Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց հետո. ՖՈՏՈ
11:52
14 Մայիսի 2020
10 օր արև ու տաք. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
13:46
13 Մայիսի 2020
Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի բարդագույն փոխպատվաստում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:34
09 Մայիսի 2020
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով (ՎԻԴԵՈ)
«Մայր Հայաստան» հուշարձանը Հաղթանակի օրը ներկվել է հայկական եռագույնի գույներով. ՎԻԴԵՈ
22:50
09 Մայիսի 2020
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանյան երկինքը զարդարվեց տոնական հրավառությամբ. ՎԻԴԵՈ
23:01
08 Մայիսի 2020
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում ծաղիկներ նվիրեց ու համբուրեց Նաիրա Զոհրաբյանին. ՎԻԴԵՈ