ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Загружается новость ... "Лево"
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում»,- գրում է թերթը:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթևոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել և հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»:
«Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը»,-գրում է թերթը։ -0-