«Ուշքի արի, արա». քաշքշուկ ոստիկանների և տարեց քաղաքացիների միջև Ստեփանավանում (ՎԻԴԵՈ)
13:34
08 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Facebook-յան օգտատեր Սուրեն Սարգսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է քաշքշուկ ոստիկանների և տարեց քաղաքացիների միջև:
Загружается новость ... "Лево"
Հրապարակված տեսանյութին կից օգտատերը գրել է. «Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի խաթեր»:
Տեսանյութի կադրերից երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցրել տարեց քաղաքացիների և փորձում են նրանց բերման ենթարկել, ինչին վերջիններս ընդդիմանում են: Մասնավորապես, ոստիկանները փորձում են մեքենան նստեցնել տարեց մի կնոջ ու տղամարդու, ում ուժի գործադրմամբ տապալում են գետնին:
ՀՀ-ում պարտադիր դիմակային ռեժիմը սահմանվել է մայիսի 25-ից, իսկ հունիսի 4-ից դիմակների կրումը պարտադիր է դարձել ամենուր: Դիմակ չկրելու համար նախատեսվող տուգանքը կազմում է 10 հազ. դրամ:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է երեք անգամ: Այդպիսով, հունիսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն: -0-
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները