416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր դեպքում ստիպված կլինենք վերադառնալ տոտալ սահմանափակումների. վարչապետը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

10:43
06 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Նա անդրադարձել է տոտալ սահմանափակումների դեպքում սպասվող հետևանքներին:

«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում ՀՀ-ն գնացել է այդ ճանապարհով, և լոքդաունի ընթացքում այդ թվերը ուրիշ են եղել»,- հայտնել է վարչապետը:

Այնուհետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում տոտալ սահմանափակումների արդյունքում թվերը զրոյացել է և հարց ուղղել՝ մի՞թե սա հարցի լուծում է:

«Գիտեք ինչու, որովհետև աշխարհում և նոյնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Տոտալ լոքդաունից հետո, երբ որ մենք սկսում ենք բացվել, միևնունն է, վարակը սկսում է նորից տարածվել»,- նշել է նա և ընդգծել, որ կրկին կարող է հավանականություն առաջանալ, որ երկիրը կհայտնվի լոքդաուն հայտարարելու անհրաժեշտության առջև: 

«Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը տալիս աչքն էլ ենք հանում: Որովհետև մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական և սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»,- նշել է նա:

«Մեր մեծագույն խնդիրն այս է, այնպես անել, որ բուժման կարիք ունեցող մեր քաղաքացիների թիվը համապատասխանի մեր հիվանդանոցային կարողությունների թվին: Եվ սա անել ոչ թե վարչահրամայական մեթոդով, ըստ որի՝ բոլորս տներում, ամեն ինչ փակվում է և այլն, ինչն էլ հանգեցնում է տնտեսական պրոբլեմի»,- նշել է նա:

Նա նաև հայտնել է, որ պետք է մեծացնել կարգապահության և պատասխանատվության մակարդակը, և նշել, որ դա նաև կարելի է անել վարչական մեթոդով՝ ընդգծելով, որ կառավարությունը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել այդպիսի, բայց միևնույնն է դրա հետևանքները ծանր են լինելու: 

Հայաստանում հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները