Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
03:18
14 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Brunette-ը զբաղեցրեց 14-րդ տեղը՝ վաստակելով 122 միավոր:
Հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող Loreen-ը Tattoo ստեղծագործությամբ՝ վաստակելով 583 միավոր: Ի դեպ, Loreen-ը երկրորդ արտիստն է, ով 2 անգամ հաղթել է «Եվրատեսիլ»-ում:
Լիվերպուլում անցկացվող եզրափակչում ելույթ ունեցան մրցույթի հիմնադիր երկրների, այսպես կոչված, «Մեծ հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկրի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով մրցույթի եզրափակիչ դուրս եկան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի ներկայացուցիչները։ -0-
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ