Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
11:59
19 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը, Վան Բյուրենի մասնակցությամբ համաերգը նվիրված է Երևանում Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) բացմանը:
«WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որում կմասնակցեն այն բոոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը», - ասաց Եսայանը:
Համերգային ծրագրում են յուրաքանչուր երկրի ամենահայտնի դասական ստեղծագործությունները, որոնք կկատարվեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան դիջեների և երաժիշտների մասնակցությամբ:
Արդյունքում, ըստ Եսայանի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության միջոցով կստեղծվի մեկ միասնական մեղեդի, որը ներդաշնակորեն կկապի բոլոր 17 երաժշտական ստեղծագործությունները: Եսայանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նման փորձ դեռ երբեք չի եղել:-0-