+27
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երաժշտություն կարանտինի ժամանակ կամ առաքումով Coldplay. ներկայացնում ենք առցանց համերգների հարթակներ (ՎԻԴԵՈ)

10:15
30 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 30  մարտի./Նովոստի–Արմենիա/. Անդադար բացասական լուրերից ցրվելու և կյանքը մի փոքր գունեղ դարձնելու լավագույն միջոցը երաժշտությունն է, ունկնդրեք երաժշտություն #անտիկորոնավիրուս բաժնում։

Մենք, ցավոք, հիմա չենք կարող գնալ համերգ, սակայն այս հարցում օգնության է հասնում վիրտուալ իրականությունը։ Նման իրավիճակում համացանցում հասանելի են համերգների բազմաթիվ ուղիղ հեձարձակումներ, երաժիշտների ելույթներ և անգամ առցանց փառատոներ։

Հատուկ ձեզ համար ներկայացնում ենք երաժշտական event–ներ, որոնք կարելի է այցելել առանց տնից դուրս գալու։

Aleeque Sessions

The Basement–ը ներկայացնում է նոր նախագիծ` Aleeque Sessions, որի շրջանակում երկու դիջե ամեն շաբաթ նվագելու են սեթեր դատարկ ակումբում, իսկ ռեյվին կարելի է միանալ ուղիղ եթերում, որը հեռարձակվելու է Facebook–ով։

Stay. առցանց համերգների հարթակ

Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում գործարկվել է առցանց համերգների համար նախատեսված հարթակ` Stay, որտեղ արտիստը կարող է համերգ կազմակերպել, իսկ տարածմամբ և սթրիմինգով կզբաղվեն հարթակի մշակողները։ Stay–ում նախօրեին կազմակերպվել է «Хадн дадн» խմբի համերգը, իսկ մարտի 31–ին Երևանի ժամանակով ժամը 21։00–ին ելույթ կունենա Masha Hima–ն։ Համերգի տոմսերը կարելի   է ձեռք բերել 200–250 ռուբլով։

Առաքումով համերգներ

«Новое радио»–ն Վկոնտակտե սոցցանցի հետ համատեղ գործարկել է երաժշտական մարաթոն` ռուս հայտնի կատարողների մասնակցությամբ։ Zivert–ի, IOWA–ի, Uma2rman–ի, Ёлка–ի, MARUV–ի և շատ այլ արտիստների ելույթներ կարելի է դիտել ռադիոյի VK–ի էջում կամ stayhome.newradio.ru կայքում։

Stay at home Fest

Stay at home Fest-ը միջազգային օնլայն փառատոն է, որի ժամանակացույցն ամեն օր թարմացվում է՝ համալրվելով ողջ աշխարհի կատարողների ելույթներով։ Փառատոնի շրջանակում տեղի ունեցող համերգներին և այլ միջոցառումներին կարելի է հետևել կայքում։

Death Cab for Cutie-ի ամենօրյա ակուստիկ համերգներ

Death Cab for Cutie ռոք խմբի մենակատար Բեն Գիբարդն ամեն օր ակուստիկ համերգ է տալիս խմբի Facebook-յան էջում կազմակերպվող ուղիղ եթերով։ Սպասվում են հանդիսատեսի պատվերով երգեր, խմբի սիրելի հիթերը և հաճելի ընտանեկան միջավայր։

Բոնուս

Խորհուրդ ենք տալիս հետևել սիրելի կատարողներին սոցցանցերում, քանի որ կարանտինի ժամանակ աստղերը հաճախ ուղիղ եթեր են դուրս գալիս ու շփվում երկրպագուների հետ, պատասխանում նրանց հարցերին, երգում։

Օրինակ, այդ տարբերակով համերգներ են կազմակերպել Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը և Ջոն Լեջենդը, իսկ Բաստան և Би-2-ն ամբողջական համերգ են տվել ուղիղ եթերով։-0-


Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:49
01 Մայիսի 2020
«You are the Champions». «Queen»-ը թողարկել է իր հիթի նոր տարբերակն՝ այն նվիրելով բժիշկներին (ՎԻԴԵՈ)
«You are the Champions». «Queen»-ը թողարկել է իր հիթի նոր տարբերակն՝ այն նվիրելով բժիշկներին. ՎԻԴԵՈ
16:59
30 Ապրիլի 2020
Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից (ՎԻԴԵՈ)
Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից. ՎԻԴԵՈ
22:56
25 Ապրիլի 2020
«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր...». հայ երգիչներն ու դերասանները հումորային տեսահոլովակ են հրապարակել (ՎԻԴԵՈ)
«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր...». հայ երգիչներն ու դերասանները հումորային տեսահոլովակ են հրապարակել. ՎԻԴԵՈ
20:46
25 Ապրիլի 2020
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
21:23
20 Մարտի 2020
Հայկական ֆիլմերի թոփ-15. պարտադիր դիտելու համար
Ներկայացնում ենք հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարզապես պարտադիր է դիտել
20:04
10 Մարտի 2020
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում (ՎԻԴԵՈ)
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում. ՎԻԴԵՈ
21:09
06 Մարտի 2020
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:04
05 Մարտի 2020
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին. ՎԻԴԵՈ
13:40
26 Փետրվարի 2020
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
13:05
19 Փետրվարի 2020
Այսօր գիրք նվիրելու օրն է. ԿԳՄՍ–ն 50 հազ. գիրք կնվիրի երկրի գրադարաններին
50 հազ. գիրք` դպրոցների գրադարաններին,  ցուցահանդես-տոնավաճառներ, ինտերակտիվ ընթերցումներ և ոչ միայն. այսօր Գիրք նվիրելու օրն է  
15:46
13 Փետրվարի 2020
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
11:34
10 Փետրվարի 2020
Հայտնի են «Օսկար 2020»–ի մրցանակակիրները. ՖՈՏՈ
And The Oscar goes to...Լոս Անջելեսում հանձնեցին հերթական Օսկարները. ՖՈՏՈ