Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում (ՎԻԴԵՈ)
20:04
10 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի թոռներն` Անահիտ և Բորիս Ադամյանները, փայլուն ելույթ են ունեցել «Ну-ка, все вместе!» մրցույթում։ Նրանք կատարել են All the right moves երգն ու վաստակել առավել թվով միավորներ` 98։
Загружается новость ... "Лево"
Ժյուրիի անդամ Վիլենա Խիկմատուլինան չի կարողացել զսպել էմոցիաները։
«Նրանք գերել են ոչ միայն մեր սրտերը, այլև այս բեմը։ Սա ամենաանհավանական ելույթն էր», – նշել է Խիկմատուլինան։
Հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը ևս նշել է, որ երգիչները մեծ ներուժ ունեն, չնայած որ դեռ աշխատելու տեղ կա։–0–