«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
20:04
05 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. 29–ամյա Լուսինե Հարությունովան, ով բնակվում է Կրասնոդարում, ելույթ է ունեցել Ռոսիա 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» շոուում և իսկական իրարանցում է առաջացրել։
Այս շոուում մասնակիցները պետք է իրենց ելույթով հասնեն նրան, որ ժյուրիի 100 անդամները ոտքի կանգնեն և երգեն նրանց հետ, ժյուրիի յուրաքանչյուր անդամը մեկ միավոր է` հոգուտ երգչի։ Աղջիկը կատարեց Human երգն ու 100 միավորից հավաքեց 99 միավոր։
«Ձեզ մոտ այնպիսի նոտաներ էին հնչում, որ ես պարզապես հոսանքահարվում էի», – հիացմունքով նշել է հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը։
«Լուսինեն, սա ինչ–որ անիրական բան է։ Միանգամից առաջին իսկ նոտաներից։ Դուք ունեք անիրական, ֆանտաստիկ տեմբր։ Առաջին իսկ պահից մարմինս փշաքաղվեց», – նշել է «ВИА ГРА» խմբի նախկին անդամ Նադեժդա Գրանովսկայան։Լուսինե Հարությունովան Ռուսաստանի կարաոկեի առաջնության 2014թ.–ի հաղթող է,
«Հայաստանի ձայնը» նախագծի կիսաեզրափակչի մասնակից։ Բացի երգից, նա նվագում է դաշնամուր, գրում է երաժշտություն և բանաստեղծություններ։–0–