555.06
6.72
478.42
+7
Եղանակը Երևանում
Հայ

Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթած ֆիլմեր

20:23
24 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին փառատոնի ներկայացուցիչները:

Հայ հանդիսատեսն այս տարի կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի 2021 թ․կինոփառատոնի ծրագիրը՝ Լեոս Կարաքսի «Անետ» (Կաննի բացման ֆիլմ), Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Ժյուլիա Դյուկուրնոյի «Տիտան» ֆիլմերը։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներառված են երկու ֆրանսիական ֆիլմեր, որոնք հեղինակել են հայ ռեժիսորներ՝ Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» և Ալեքսի Պարզումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում»։

Փառատոնի ժյուրիի կազմում կլինեն պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարին, Նանտի Three Continents փառատոնի հիմնադիր Ֆիլիպ Ժալադոյին և ֆրանսիացի արվեստագետ, գրաֆիկ դիզայներ, Կաննի և «Ոսկե ծիրանի» պաստառների հեղինակ Վահրամ Մուրատյանին։

Բացի այդ, փառատոնի շրջանակում վարպետության դասընթաց կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, ով կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, և մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

ԱՄՆ-ի դեսպանության հետ համագործակցությամբ կներկայացվեն նաև Սանդենս կինոփառատոնի ֆիլմերից Քարեն Սինորի «Օգնեցեք» ֆիլմը:

Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը: 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նրա «Տաքսիստը», «Անծանոթների մխիթարանքը», «Քահանայի օրագիրը», «Սառահաշվարկ» ֆիլմերը։

Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ փառատոնը կներկայացնի գերմանական կինոյի ծրագիր։ Կցուցադրվեն Մարիա Շփեթի «Պարոն Բախմանն ու նրա դասարանը», Ռոնի Թրոքերի «Մարդկային գործոններ», Կորնել Մունդրուցոյի «Էվոլյուցիա», Դանիել Քյոթերի «Ֆինֆինի կիրճը» ֆիլմերը։

Ռեժիսորներից Ռոնի Թրոքերը և Դանիել Քյոթերը ևս կմասնակցեն փառատոնին։

Հայաստան կժամանի նաև իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը: Հենց նրա  «Ահեդի ծունկը» ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը:

Լապիդը նաև վարպետության դաս կանցկացնի լայն հանրության համար։ Երևանյան պրեմիերաների շրջանակում կցուցադրվի երկու իսրայելական ֆիլմ՝ Էրան Կորիլինի «Թող առավոտ լինի» և Ռան Տալի «Իսկ եթե՞. Էհուդ Բարաքը պատերազմի և խաղաղության մասին»։

Պրեմիերաների ծրագրում կներկայացվի նաև Ալեխանդրո Մանյոնեի «Մարոյի գաղտնիքը»։

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:

«Ոսկե ծիրանը» Երևանում անցկացվող խոշորագույն մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին ։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:25
30 Օգոստոսի 2021
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ (ՎԻԴԵՈ)
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ.ՎԻԴԵՈ
10:08
25 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում.ՎԻԴԵՈ
12:16
23 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում.ՎԻԴԵՈ
19:37
18 Օգոստոսի 2021
«Hayat Project» գյումրվա բենդի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
«Տժժում ենք» բոլորս.  «Hayat Project»–ի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել.ՎԻԴԵՈ
19:08
07 Օգոստոսի 2021
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը (ՎԻԴԵՈ)
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը.ՎԻԴԵՈ
20:30
25 Ապրիլի 2021
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում (ՎԻԴԵՈ)
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում. ՎԻԴԵՈ
14:20
02 Մարտի 2021
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (ՎԻԴԵՈ)
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին. ՎԻԴԵՈ
10:00
02 Դեկտեմբերի 2020
Հայկական ջազի ֆենոմենը. իմպրովիզի անսպառ երևակայություն
Ձեզ ենք փոխանցում Երկիր մոլորակի ամենագրավիչ և առեղծվածային երաժշտական ժանրերից մեկի՝ ջազի սվինգային ռիթմը և աննկարագրելի դրայվը
15:33
28 Հոկտեմբերի 2020
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Արցախի օգնելուն
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին
23:14
18 Սեպտեմբերի 2020
Փարաջանովի «Նռան գույնի» ոճով Լեդի Գագայի «հայկական տեսահոլովակը» ցնցում է Youtube–ը (ՎԻԴԵՈ)
Փարաջանովի «Նռան  գույնի» ոճով Լեդի Գագայի «հայկական տեսահոլովակը» ցնցում է Youtube–ը. ՎԻԴԵՈ
23:15
11 Սեպտեմբերի 2020
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը թողարկել է նոր տեսահոլովակ (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը   թողարկել է նոր տեսահոլովակ. ՎԻԴԵՈ