ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ին ներկայացնող Brunette-ը փայլեց «Եվրատեսիլի» եզրափակչում: Նա կատարեց Future Lover ստեղծագործությունը:
Երգչուհին ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։
Լիվերպուլում անցկացվող եզրափակչում ելույթ են ունենում մրցույթի հիմնադիր երկրների, այսպես կոչված, «Մեծ հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկրի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով մրցույթի եզրափակիչ դուրս եկան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի ներկայացուցիչները։ -0-
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ