+10
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 663 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար

13:40
26 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Academy Films ընկերությունն արդեն երրորդ սերիալն է նկարահանում Հայաստանում՝ ամերիկյան շուկայի համար։

Փետրվարին մեկնարկել է «Քավարան» հեռուստասերիալի ադապտացված սցենարի հիման վրա անգլալեզու սերիալի նկարահանումները։ Ռեժիսորներն են Մայքլ Քեսին և Հայկ Կբեյանը, պրոդյուսերները՝ Քլեյթըն Թըրնիջն են և Արամ Թորոսյանը, որոնք նաև 2019-ին նկարահանված «Մահվան ջոկատը» սերիալի անգլալեզու տարբերակի պրոդյուսերներն են։

Գլխավոր պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին (Associated Television International), Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Արամյանը (Pan Armenian մեդիա գրուպ), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Քավարան»-ը կցուցադրվի CW ալիքով, հասանելի կլինի նաև Apple TV-ի միջոցով։ Ամերիկյան ռեմեյքում կնկարահանվեն և՛ հայաստանցի, և՛ ամերիկացի դերասանները։ Նկարահանող խումբը ևս Հայաստանից է։

«Այս երեք սերիալները փոքրաբյուջե կինոարտադրանքին են դասվում։ Վստահ ենք, որ նախագծերի իրականացումը սկիզբ է հանդիսանում երկարատև համագործակցության: Նախագծերի իրականացման ընթացքում մեր ամերիկյան գործընկերները տեղում ծանոթանում են մեր երկրի կինոոլորտի հնարավորություններին, մասնագետներին, աշխատանքի կազմակերպման մեր հմտություններին։ Մեր նախորդ երկու սերիալներից առաջինը՝ «Չարքի հպումը», արդեն ցուցադրվել է CW ալիքով, հասանելի է նաև Popstar! սթրիմինգային սերվիսով, «Մահվան ջոկատ»-ը հետարտադրական փուլում է։ Մոտ ապագայում արդեն ավելի մեծ բյուջեների և ժանրային բազմազանության հետ գործ կունենանք», – նշել է Academy Films ըկերության տնօրեն Արամ Թորոսյանը։

Academy Films- ը կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ: Ընկերության նպատակն է ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար, ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի միջազգային ճանաչողությանը:

Associated Television International- ը (ATI) Emmy-ի մրցանակակիր միջազգային հեռուստաընկերություն է, որն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Այն ԱՄՆ-ում բնօրինակ ծրագրեր արտադրող անկախ սինդիկատերի լավագույն տասնյակում է, ինչպես նաև առաջատար դիստրիբյուտոր է հանդիսանում միջազգային շուկաներում: ATI- ի հաղորդումները ցուցադրվել են ամերիկյան հեռարձակող և կաբելային խոշոր ցանցերով` CBS, ABC, FOX, NBC, CW, A & E, Syfy, Hallmark, ABC Family և այլն:

ATI- ի առաջնային նպատակներից մեկը հանրային արժեք ունեցող, զարգացնող և կրթող ծրագրեր արտադրելն է։ Բազմաթիվ այլ մասնագիտական մրցանակների շարքում ընկերության հաղորդումները մի քանի անգամ առաջադրվել են Emmy մրցանակաբաշխությանը և երկու անգամ արժանացել գլխավոր մրցանակի։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:23
20 Մարտի 2020
Հայկական ֆիլմերի թոփ-15. պարտադիր դիտելու համար
Ներկայացնում ենք հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարզապես պարտադիր է դիտել
20:04
10 Մարտի 2020
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում (ՎԻԴԵՈ)
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում. ՎԻԴԵՈ
21:09
06 Մարտի 2020
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:04
05 Մարտի 2020
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին. ՎԻԴԵՈ
13:05
19 Փետրվարի 2020
Այսօր գիրք նվիրելու օրն է. ԿԳՄՍ–ն 50 հազ. գիրք կնվիրի երկրի գրադարաններին
50 հազ. գիրք` դպրոցների գրադարաններին,  ցուցահանդես-տոնավաճառներ, ինտերակտիվ ընթերցումներ և ոչ միայն. այսօր Գիրք նվիրելու օրն է  
15:46
13 Փետրվարի 2020
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
11:34
10 Փետրվարի 2020
Հայտնի են «Օսկար 2020»–ի մրցանակակիրները. ՖՈՏՈ
And The Oscar goes to...Լոս Անջելեսում հանձնեցին հերթական Օսկարները. ՖՈՏՈ
19:27
08 Փետրվարի 2020
Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում (ՖՈՏՈ)
Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում. ՖՈՏՈ
21:04
03 Փետրվարի 2020
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
12:35
26 Հունվարի 2020
Լոնդոնում ցուցադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
Լոնդոնում բեմադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
23:37
23 Հունվարի 2020
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը (ՖՈՏՈ)
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը. ՖՈՏՈ
13:02
22 Հունվարի 2020
Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը» (ՖՈՏՈ)
Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը». ՖՈՏՈ