+18
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7113 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայկական ֆիլմերի թոփ-15. պարտադիր դիտելու համար

21:23
20 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա, սակայն ֆիլմի վարկանիշն առավել հեշտ է որոշել հեռուստադիտողի՝ դրա նկատմամբ ունեցած հետարքրությամբ և ֆիլմի այն արտահայտությունների քանակից, որոնք թևավոր խոսք են դարձել։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հեռուստադիտողի կողմից սիրված 15 հայկական ֆիլմերը, որոնք նկարահանվել են «Հայֆիլմի» կողմից` սկսած 1935 թ.-ից:

«Պեպո»

«Պեպո» ֆիլմը դարձել է Հայաստանի կայացման խորհրդանիշը: Հենց այս, 1935 թ.-ին նկարահանված առաջին հայկական հնչյունային ֆիլմով հայկական կինոմատոգրաֆը բացեց իր պատմության նոր էջը: Պատահական չէ, որ այն հաճույքով դիտում են հեռուստադիտողների մի քանի սերունդներ:

Пэпо

Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Համո Բեկնազարյանն է: Նա հավաքել էր հոյակապ ստեղծագործական թիմ, այդ թվում, հայկական թատրոնի և կինոյի հանրաճանաչ դերասաններ Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Հասմիկին, Դավիթ Մալյանին, Արմեն Գուլակյանին, Նինա Մանուչարյանին: Ֆիլմի օպերատորն էր «Մոսֆիլմի» օպերատոր Դմիտրի Ֆելդմանը, իսկ գլխավոր հերոսուհու դերը կատարել է Անդրկովկասում հայտնի համր կինոյի դերասանուհի Տատյանա Մախմուրյանը:

Ֆիլմը նկարահանված է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի հիման վրա և պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարը, որ իր հայրը ժամանակին պարտքով տվել էր Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ՝ Զիմզիմովը ոչնչացնում է իսկական մուրհակը՝ փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ...

«Առաջին սիրո երգը»

«Առաջին սիրո երգը» ֆիլմը դարձել է հանրաճանաչ դերասան Խորեն Աբրահամյանի հանդեպ սիրո երգ, ով, 1958 թ.-ին ֆիլմի՝ էկրաններ դուրս գալուց հետո, դարձավ հանրաճանաչ ողջ ԽՍՀՄ-ում:

Песня первой любви

Ֆիլմը պատմում է երիտասարդ երգիչ Արսեն Վարունցի մասին, ով վաղ է փառքի արժանացել և չի կարողացել հաղթահարել դրա բեռը: Մի շարք փորձություններից հետո նա կորցնում է իր ընտանիքը և ձայնը: Թվում է, թե ամեն ինչ ավարտված է: Սակայն նման խարիզմայով օժտված դերասանը չէր կարող անհաջողակ լինել բոլոր հարցերում, ուստի ֆիլմի հեղինակները կտրուկ փոխում են ֆիլմի սյուժեն. Արսենի կնոջը սիրահարված երիտասարդ ճարտարապետն օգնում է նրան կրկին հավատալ իր ուժերին և վերադարձնել կնոջ սերը:

«Նվագախմբի տղաները»

Չնայած ֆիլմի ակնհայտ քաղաքական միտվածությանը, քանի որ ֆիլմի գործողություններն ընթանում են Հայաստանում խորհրդային իշխանության հռչակման նախօրեին, 1960 թ.-ին էկրաններ դուրս գալուց անմիջապես հետո, այն դարձավ հայկական կինեմատոգրաֆի ամենաշատ մեջբերվող ֆիլմերից մեկը: Լևոն Թուխիկյանի, Ֆրոնզիկ Մկրտչյանի, Կիմ Երիցյանի սուր հումորն ու անհավանական խարիզման ստիպեցին հեռուստադիտողին մոռանալ ֆիլմի քաղաքական երանգի մասին: Ինչպես ասվում է, «երաժիշտ նիխտ քաղաքական գործիչ»:

Парни музкоманды

Ֆիլմի սյուժեն շատ պարզ է. Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշևիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում և, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երևան։

«Տժվժիկ»

«Տժվժիկը» հայկական կարճամետրաժ ֆիլմ է, որը Արման Մանարյանի դիպլոմային աշխատաքն է: Այն նկարահանվել է 1962 թ.-ին նրա եղբայր Երվանդ Մանարյանի սցենարի հիման վրա, ով, որպես սյուժեի հիմք, օգտագործել է արևմտահայ գրող Ատրպետի պատմվածքը: Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ հենց այդ ֆիլմում է վերջին անգամ նկարահանվել ականավոր գործիչներից և հայ սիրված դերասաններից մեկը՝ Հրաչյա Ներսիսյանը:

тжвжик

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում XIX դարում Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքում: Հարուստ Նիկողոս աղան աղքատ Ներսես ախպարի ընտանիքի համար գնում է լյարդ (տժվժիկ), ինչից հետո ցանկացած պատեհ և անպատեհ առիթով սկսում է հիշեցնել նրան այդ մասին: Այդպես «Բա տժվժիկը՞» արտահայտությունը դարձել է հոմանիշ և օգտագործվում է, երբ ինչ-որ մեկը չարաշահում է իրեն ցուցաբերած օգնությունը ...

«Տերն ու ծառան»

«Տերն ու ծառան» առակ-ֆիլմ է, որը նկարահանվել է 1962 թվականին հայ մեծ հեքիաթագիր և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ծառան, ում ֆիլմում փայլուն մարմնավորել է Ֆրունզիկ Մկրտչյանը, ըստ էության, գծուծ տիրոջը խելագարության է հասցնում, բայց այնպիսի հումորով, որ հեռուստադիտողը պատրաստ է ներել նրան այդ ամենը։

хозяин и слуга

Ֆիլմը ևս մեկ անգամ հաստատում է այն ճշմարտությունը, որ ագահը կրկնակի է վճարում, և հաճախ միայն փողով հարցեր չեն լուծվում։

«Բարև, ես եմ»

Այն Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմն է՝ Արմեն Ջիգարխանյանի և Ռոլան Բիկովի մասնակցությամբ։ 1966 թվականին էկրան բարձրացած ֆիլմն իր ժամանակի ռեկորդակիրն էր՝ դրա լսարանը հատել էր տասը միլիոնի սահմանագիծը։

Здравствуй, это я

Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին և դրա հերոսների միշտ կենդանի հիշատակին։ Ճակատում զոհվում է տաղանդավոր ֆիզիկոսի սիրելին՝ Լյուսյան։ Նա շարունակում է աշխատել, բայց ժամանակը չի բուժում… Ողջ ֆիլմի ընթացքում սյուժեի կենտրոնական դերում հիշողության, սիրո և անցյալի թեմաներն են…

Հատկանշական է, որ ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի կենսագրության վրա։ Իսկ կանանց գլխավոր դերերից մեկը դեբյուտ էր երիտասարդ Մարգարիտա Տերեխովայի համար։

«Եռանկյունի»

Եվս մեկ հայկական ֆիլմ, որը հեռուստադիտողին է ներկայացվել 1967 թվականին, որը դերասանական աստղաբույլի շնորհիվ դարձել է հայկական կինեմատոգրաֆի դասական։ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը և Ֆրունզիկ Մկրտչյանը կադրում այնպիսի բարեսրտություն և այնքան ջերմություն են ճառագում, որ միլիոնավոր հեռուստադիտողներ (իսկ վարձույթը կազմել էր ավելի քան երկու միլիոն մարդ) մի քանի անգամ նայել են տղամարդկանց ընկերության մասին պատմող ֆիլմը։

треугольник

Ֆիլմը, որն ի սկզբանե պետք է կատակերգություն լիներ, տրագիկոմեդիա դարձավ։ Սկզբում ընկերները չհասկացած ռուս աղջկա հետ ամուսնացած Մկոյին, իսկ հետո գնացին ճակատ ու չվերադարձան…

«Նռան գույնը»

Հայ հանճարեղ կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի լեգենդ Սերգեյ Փարաջանովի ֆիլմը հնարավոր չէ հարմարեցնել ոչ մի սովորական կինոձևաչափի։ Դա ավելի շուտ պոետիկ կինոառակ է, որը պատմում է հայ աշուղ, «սիրո երգիչ» Սայաթ-Նովայի մասին։

Цвет граната

1968 թվականին նկարահանած ֆիլմում ընդհանուր սյուժետային գծով ներկայացված է Բանաստեղծի հոգևոր աշխարհը, նրա սիրո պատմությունը, Բանաստեղծի վերաբերմունքը կրոնի, աշխարհիկ իշխանության, ժողովրդի հանդեպ։ Միաժամանակ, պատմությունն անբարբառ է, Փարաջանովը կերպարների լեզվով փոխանցում է ամենաբարդ պոետիկ այլաբանություններ։

«Սարոյան եղբայրներ»

Ֆրունզե Դովլաթյանի և Խորեն Աբրահամյանի ստեղծագործական տանդեմը եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մասին պատմող խորհրդային ֆիմը հայկական կինեմատոգրաֆի դասական է դարձրել։

Братья Сарояны

1968 թվականին էկրան բարձրացած ֆիլմում պատմվում է երկու եղբայրների մասին, ովքեր, իրենց քաղաքական հայացքներից ելնելով, հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում։ Եղբայրներից մեկը բոլշևիկ է, ով ներխուժում է դաշնակների ճամբար, իսկ մյուսը դաշնակցական հետախուզության պետ է։ Զարմանալի է այն, որ, չնայած քաղաքական վառ հակասությունների, երկու եղբայրներն էլ վայելում են հեռուստադիտողի համակրանքը…

«Մենք ենք, մեր սարերը»

1969 թվականի ֆիլմը հայ հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության էկրանավորումն է։ Քաղաքի և գյուղի, մարդու և իշխանության, խորհրդայինի և ազգայինի փոխհարաբերությունների այլաբանություն է, որը պատմում է դերասանական փայլուն կազմը՝ Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը և Գալյա Նովենցը։

Мы и наши горы

Պատմությունը պարզ է՝ ոչխարների հոտին չորս սև ոչխար։ Հոտի տերը՝ Իշխանը, առաջարկում է մորթել այդ ոչխարներից երկուսին խորովածի համար, և այնպես է ստացվում, որ խնջույքին մասնակցում է նաև մորթված ոչխարների տերը՝ Ռևազը, ով չգիտեր, թե ինչ է կատարվում։ Երբ ամեն ինչ պարզվում է, հովիվները փոխհատուցում են նրա վնասը։ Բայց Ռևազի կինը ոստիկան է կանչում՝ հայտնելով ոչխարների կորստի մասին, և գործ է հարուցվում։ Ամբողջ իրավիճակը հանգեցնում է ոչ միայն դատաքննության, այլ ինքնավերլուծության և արժեքների վերաիմաստավորման։

«Տղամարդիկ»

«Տղամարդիկը» առաջին հայկակամ ֆիլմն է, որտեղ առկա են էրոտիկ տարրեր և համբյուրի տեսարաններ։ Եվ դա 1972 թվականն է...Հենց այս ֆիլմում է առաջին անգամ նկարահանվել Ալլա Թումանյանը, ով հետագայում դարձավ ամենապահանջված հայ դերասանուհիներից մեկը։

Мужчины

Ֆիլմը պատմում է այն մասին, որ չորս տաքստիստ ընկերները որոշում են սիրային հարցերում օգնել կրտսեր գործընկերոջը, ով անհույս սիրահարվել է։ Եվ կարևոր չէ, որ «ղեկի ասպետների» դրսևորած հնարամտությունն այդպես էլ չի ստիպում գեղեցկուհուն ուշադրություն դարձնել Արամի վրա։

Ֆիլմի հանրաճանաչության մասին վկայում է այն փաստը, որ շատ տարիներ անց ֆիլմի հերոսների պատվին արձան տեղադրվեց Երևանի կենտրոնում։

«Հարսնացուն հյուսիսից»

Ֆիլմն, իրավամբ, կարելի է համարել առաջին հայկական մյուզիքլը։ 1975 թ.–ին նկարահանված ֆիլմը քարոզում է ժողովուրդների բարեկամություն։ Այն ստիպեց ԽՍՀՄ տարածքի բոլոր բնակիչներին հավատալ, որ մեծ երկրի բնակիչներից յուրաքանչյուրն իրավունք ունի հավատալ սիրուն, որը սահմաններ չի ճանաչում։

Невеста с севера

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես ռուս աղջիկը սիրահարվում է հայ տղային, իսկ հարսնացուի և փեսայի հարազատները, չնայած աշխարհայացքների և սովորությունների տարբերությանը, դառնում են մեկ համերաշխ ընտանիք։ Ֆիլմի ամենավառ արտահայտությունները հետագայում դարձան թևավոր խոսքեր...

«Թթենի»

«Թթենին» «Հայֆիլմի» ամենահաջողված կարճամետրաժ ֆիլմերից է։ 1978 թ.–ին նկարահանված ֆիլմը պատմում է երկու հարևան ընտանիքների մասին, որոնք ապրում են հաշտ ու համերաշխ։ Ֆիլմի ինտրիգն այն է, որ ընտանիքներից մեկում, որի հայրը իսկական հսկա է, ծնվում են միայն աղջիկներ , իսկ մյուս ընտանիքում, որի հայրը նիհար է և անհրապույր, ծնվում են միայն տղաներ։

шелковица

Հենց այս հարցում էլ կոնֆլիկտ է առաջանում ընտանիքների միջև, որը հաղթահարելու համար կպահանջվեն մեծ ջանքեր։ Կռվախնձոր է դառնում բակում աճող թթենին...

«Կտոր մը երկինք»

«Կտոր մի երկինքը» սիրո մասին հայկական ամենահուզիչ ֆիլմերից է, որը պատմում է որբ տղայի մասին, ով մեծանում է բարեկամների ընտանիքում և սիրահարվում անառակ մի կնոջ, ով ևս որբ է։ Բարի և ամենաներող մոր կերպարը փայլուն մարմնավորել է Սոֆիկո Չիաուրելին, իսկ անառիկ կնոջը` Գալինա Բելյաևան։

Пощечина

Հարկ է նշել, որ 1980 թ.–ին էկրան բարձրացած ֆիլմը «չար կատակ» խաղաց գլխավոր հերոս Աշոտ Ադամյանի հետ, ով հայկական ֆիլմերում երկար տարիներ մարմնավորում էր միայն ռոմանտիկ հերոսների կերպարներ։

«Գիքոր»

«Գիքորն» այն ֆիլմերից է, որը հնարավոր չէ դիտել առանց հուզվելու։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է գյուղացի տղան ծառայության անցնում վաճառականի մոտ և այդպես էլ չի հարմարվում նոր միջավայրին, կարոտում է հարազատներին, ընտանիքի անդամներին և մահանում....Այս պատմությունը շատ է հանդիպում և՛ գրականության մեջ, և՛ կինեմատոգրաֆում, սակայն հայերի համար այն առանձնահատուկ նշանակություն ունի։

Гикор

Այս հարցում բավականին ճիշտ մեկնաբանություն է արել հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով գրել է ֆիլմի անմոռանալի երաժշտությունը։ Նա նշել է, որ բոլոր հայերը, հայտնվելով արտերկրում, իրենց համար նոր և անծանոթ միջավայրում, իրենց «մի փոքր Գիքոր են զգում»...

Ֆիլմը նկարահանվել է 1982 թ.–ին։ Այն հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործության էկրանավորումն է։ Լոռեցի տղայի ողբերգական ճակատագրի մասին պատմող առաջին ֆիլմը էկրան է բարձրացել 1934 թ.–ին և դարձել հայկական համր կինոյի գլուխգործոցներից մեկը։ –0–
Partners News
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
01 Մայիսի 2020
«You are the Champions». «Queen»-ը թողարկել է իր հիթի նոր տարբերակն՝ այն նվիրելով բժիշկներին (ՎԻԴԵՈ)
«You are the Champions». «Queen»-ը թողարկել է իր հիթի նոր տարբերակն՝ այն նվիրելով բժիշկներին. ՎԻԴԵՈ
16:59
30 Ապրիլի 2020
Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից (ՎԻԴԵՈ)
Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից. ՎԻԴԵՈ
22:56
25 Ապրիլի 2020
«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր...». հայ երգիչներն ու դերասանները հումորային տեսահոլովակ են հրապարակել (ՎԻԴԵՈ)
«Տանը մնա, լավ ընկեր, Տանը մնա, որ առողջ լինի երկիրը մեր...». հայ երգիչներն ու դերասանները հումորային տեսահոլովակ են հրապարակել. ՎԻԴԵՈ
20:46
25 Ապրիլի 2020
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
20:04
10 Մարտի 2020
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում (ՎԻԴԵՈ)
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում. ՎԻԴԵՈ
21:09
06 Մարտի 2020
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:04
05 Մարտի 2020
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին. ՎԻԴԵՈ
13:40
26 Փետրվարի 2020
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
13:05
19 Փետրվարի 2020
Այսօր գիրք նվիրելու օրն է. ԿԳՄՍ–ն 50 հազ. գիրք կնվիրի երկրի գրադարաններին
50 հազ. գիրք` դպրոցների գրադարաններին,  ցուցահանդես-տոնավաճառներ, ինտերակտիվ ընթերցումներ և ոչ միայն. այսօր Գիրք նվիրելու օրն է  
15:46
13 Փետրվարի 2020
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
11:34
10 Փետրվարի 2020
Հայտնի են «Օսկար 2020»–ի մրցանակակիրները. ՖՈՏՈ
And The Oscar goes to...Լոս Անջելեսում հանձնեցին հերթական Օսկարները. ՖՈՏՈ
19:27
08 Փետրվարի 2020
Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում (ՖՈՏՈ)
Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում. ՖՈՏՈ