431.95
7.72
408.39
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հեռահար ջազ կամ անակնկալ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կողմից (ՎԻԴԵՈ)

16:59
30 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, անակնկալ տեսանյութ է պատրաստել:

Պահպանելով համավարակի կանոնները՝ երաժիշտները տեսանյութում կատարում են Արմեն Հյուսնունցի նոր ստեղծագործությունը։

Անդրադառնալով Ջազի միջազգային օրվան՝ Արմեն Հյուսնունցը կարևոր է համարում ջազի հանրահռչակման գործում նման տոների առկայությունը: Փաստում է՝ նվագախումբը տարբեր տարիներին մշտապես մասնակցություն է ունեցել տոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, և այս անգամ էլ, հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշել են այս կերպ իրենց շնորհավորանքը հղել ջազի սիրահարներին:

Загружается новость ... "Лево"

«Հայկական ջազը մեծ պոտենցյալ ունի: Կարծում եմ՝ պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին: Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ջազի զարգացման ու կայացման գործում շատ եմ կարևորում նաև Հայաստանում ամենամյա ջազ փառատոնի անցկացումը, որն իսկական երաժշտական տոն է»,-ասում է Արմեն Հյուսնունցը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երաժշտախումբը մշտապես ջազ երաժշտությունը լավագույն կերպով ներկայացրել ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո ներկայացնելու է միջազգային բեմերում՝ ամենահեղինակավոր փառատոնների շրջանակում:

Հյուսնունցը փաստում է՝ առաջիկայում բազում հետաքրքիր ծրագրեր են իրականացնելու հանդիսատեսի համար, և ջազ երաժշտությունն է՛լ ավելի մոտեցնելու են ունկնդրին:

Նշենք, որ 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ
21:25
30 Օգոստոսի 2021
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ (ՎԻԴԵՈ)
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ.ՎԻԴԵՈ
10:08
25 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում.ՎԻԴԵՈ
12:16
23 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում.ՎԻԴԵՈ
19:37
18 Օգոստոսի 2021
«Hayat Project» գյումրվա բենդի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
«Տժժում ենք» բոլորս.  «Hayat Project»–ի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել.ՎԻԴԵՈ
19:08
07 Օգոստոսի 2021
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը (ՎԻԴԵՈ)
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը.ՎԻԴԵՈ
20:30
25 Ապրիլի 2021
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում (ՎԻԴԵՈ)
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում. ՎԻԴԵՈ
14:20
02 Մարտի 2021
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին (ՎԻԴԵՈ)
Սենսացիոն կատարում. 16-ամյա Գարիկ Զաբելյանի ցնցող ելույթը ոտքի է հանել ռուսական շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին. ՎԻԴԵՈ
10:00
02 Դեկտեմբերի 2020
Հայկական ջազի ֆենոմենը. իմպրովիզի անսպառ երևակայություն
Ձեզ ենք փոխանցում Երկիր մոլորակի ամենագրավիչ և առեղծվածային երաժշտական ժանրերից մեկի՝ ջազի սվինգային ռիթմը և աննկարագրելի դրայվը
15:33
28 Հոկտեմբերի 2020
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Արցախի օգնելուն
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին