ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանը մասնակցում է ավստրալական «Ձայնը» նախագծին։
Մրցույթի հերթական Playoffs փուլում Մաշան գերել է ժյուրիի անդամներին և իր մարզիչ Բոյ Ջորջին, ում կողմից ստացել է ուղեգիր դեպի հաջորդ փուլ:
Մաշայի հերթական մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր։ Աղջիկները կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing հիթը:
Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերեն, ինչը դուր է եկել նրա մարզչին:
«Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է Բոյ Ջորջը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում