0
Եղանակը Երևանում
Հայ

Մկոն, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնի դերասաններ. էկրանավորվում է Շիրվանզադեի «Պատվի համարը» (ՖՈՏՈ)

13:02
22 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արդեն հայտնի է, որ Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք նկարահանվում են «Առաջին ալիքի» 16 մասանոց նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, գրում է «Ժողովուրդը»:

Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են:

Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի հիման վրա:

Загружается новость ... "Лево"

Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը: Մկրտիչ Արզումանյանը նույնպես լուսանկար է հրապարակել նկարահանման ընթացքից և մակագրել «Աշխատում ենք»:

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարմնավորում է Էլիզբարյանների ավագ դստերը` Ռոզալիային:

«Շատ գովելի է այն հանգամանքը, որ սկսել են էկրանավորել հայ դասականների գործերը, և հանրության կողմից էլ հետաքրքրություն կա դրանց նկատմամբ: 16 մասանոց ֆիլմի ֆորմատը թույլ է տալիս մի փոքր շեղվել դասական մոտեցումներից և արդիականացնել թեման, կերպարները, իրավիճակները դարձնել մերօրյա, այսինքն` ֆիլմն ադապտացվում է մեր ժամանակների հետ: Ես խաղում եմ ցոփ ու շվայտ կյանքով ապրող աղջկա. չենք կարող միանշանակ ասել` դրական, թե բացասական կերպար է Ռոզալիան: Առաջարկը մեծ սիրով եմ ընդունել նաև այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, որի հետ երկրորդ անգամ եմ աշխատում: Խաղալու եմ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ռաֆայել Քոթանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը. ինձ համար դա մեծ պատիվ է», – նշել է դերասանուհին:–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:46
13 Փետրվարի 2020
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
11:34
10 Փետրվարի 2020
Հայտնի են «Օսկար 2020»–ի մրցանակակիրները. ՖՈՏՈ
And The Oscar goes to...Լոս Անջելեսում հանձնեցին հերթական Օսկարները. ՖՈՏՈ
19:27
08 Փետրվարի 2020
Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում (ՖՈՏՈ)
Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում. ՖՈՏՈ
21:04
03 Փետրվարի 2020
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
12:35
26 Հունվարի 2020
Լոնդոնում ցուցադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
Լոնդոնում բեմադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
23:37
23 Հունվարի 2020
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը (ՖՈՏՈ)
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը. ՖՈՏՈ
11:00
29 Դեկտեմբերի 2019
«Էն Ում Ամանորն է». հրապարակվել է հայկական նոր Jingle Bells–ը (ՎԻԴԵՈ)
«Էն Ում Ամանորն է». հրապարակվել է հայկական նոր Jingle Bells–ը. ՎԻԴԵՈ
15:31
21 Դեկտեմբերի 2019
Մոտ 2մլն դիտում 15 ժամում. Մրայա Քերիի հին ու բարի երգը նոր շունչ է ստացել (ՎԻԴԵՈ)
Մոտ 2մլն դիտում 15 ժամում. Մրայա Քերիի սիրված երգը նոր շունչ է ստացել. ՎԻԴԵՈ
17:00
02 Դեկտեմբերի 2019
13–ամյա դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը հիացրել է հանդիսատեսին ռուսական «Лучше всех» հեռուստաշոուի շրջանակում (ՎԻԴԵՈ)
13–ամյա դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը հիացրել է հանդիսատեսին ռուսական «Лучше всех» հեռուստաշոուի շրջանակում. ՎԻԴԵՈ
10:27
26 Նոյեմբերի 2019
«MALKHAS 75» փառատոն.աշխարհահռչակ երաժիշտները կկազմակերպեն տոն հայկական ջազի լեգենդի պատվին
Ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի պատվին կկազմակերպվեն համերգներ` աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ
20:19
24 Նոյեմբերի 2019
Կարինա Իգնատյանը փայլեց «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը փայլուն կատարեց «Colors of your dream» երգը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում. ՎԻԴԵՈ
10:15
23 Նոյեմբերի 2019
Առաջ, Հայաստան. մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի քվեարկությունը (ՎԻԴԵՈ)
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի քվեարկությունը։