Սրբուկը փայլել է «համարձակ» կոստյումով «Եվրատեսիլ 2019»–ի բացմանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11:10
13 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) փայլել է «համարձակ» ձյունաճերմակ կոստյումով Թել Ավիվում կայացած մրցույթի բացման արարողության ժամանակ։
Երգչուհին լուսանկարը հրապարակել է Instagram–ի իր էջում։
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ելույթ կունենա առաջին համարի ներքո մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։
Սրբուկը հանդես կգա Walking Out երգով։ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։
Բացի Հայաստանից, մայիսի 16–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում ելույթ կունենան Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ավտոմատ կերպով նախնական որակավորում անցած Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։-0-