+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 770 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Թատրոնն ափի մեջ. ներկայացնում ենք թատերական աշխարհի վիրտուալ հարթակները

20:54
26 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հանգամանքները ստիպեցին բոլորին մնալ տանը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է հրաժարվել առօրյա կենսակերպից և չայցելել թատրոն։ Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բեմադրություններ կարելի է դիտել ուղիղ եթերում կամ պարզապես դիտել արխիվային տեսագրություններ։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի առցանց հարթակներ, որտեղ կարելի է վայելել թատերական բեմադրություններ և օպերաներ։ 

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն 

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը գործարկել է «Դոկտոր Չեխով» «հակավիրուսային» նախագիծը, որի շրջանակում ամեն օր ժամը 19։00–ին (Երևանի ժամանակով ժամը 20։00) թատրոնի դերասանները ընթերցելու են Չեխովի պատմվածքները։ Նախագծին կարելի է հետևել Վկոնտակտեում:

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոն 

Հայտնի թատրոնի «տեսադարան» բաժնում հրապարակվել են թատրոնի հայտնի բեմադրությունների տեսագրությունները, Անատոլի Սմելյանսկու հեղինակային ծրագրերն ու ստեղծագործական երեկոների և հանդիպումների տեսանյութրեը։ Կարելի է դիտել Օլեգ Եֆրեմովի, Մարկ Ռոզովսկու, Կիրիլ Սերեբրենիկովի, Յուրի Բուտուսովի, Սերգեյ Ժենովաչի, Եվգենի Պիսարյովի, Մարինա Բրուսնիկինայի և այլոց բեմադրությունները։  

Փարիզի օպերա 

Փարիզի օպերայի բոլոր բեմադրությունները կարելի է դիտել թատրոնի պաշտոնական կայքում։ Հեռարձակումների ծրագիրը նախատեսված է մինչև մայիսի 3–ը, այնպես որ առանց տնից դուրս գալու կարելի է դիտել «Դոն Ժուան» (մարտի 23–29), «Կարապի լիճ» (մարտի 30–ապրիլի 5), «Սևիլյան սափրիչ» (ապրիլի 6–12) օպերաները։ Ապրիլի 13-19-ը՝ ներկայացում կլինի` նվիրված Ջերոմ Ռոբինսին, ապրիլի 20-26-ը կցուցադրվի «Հոֆմանի հեքիաթները», ապրիլի 27-ից մայիսի 3-ը՝ «Կարմեն»-ը: 

Վիեննայի օպերա 

Վիեննայի օպերան իրականացնելու է առցանց հեռարձակում մինչև ապրիլի վերջ։ Վիրտուալ ռեժիմում կարելի է վայելել «Ֆիգարոյի ամուսնությունը», «Տոսկա», «Ռոմեո և Ջուլիեթ», «Երեք քույր», «Մոխրոտը» օպերաները և այլն։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ օպերայի կայքում։ 

«Ստանիսլավսկի» էլեկտրոթատրոն 

Մարտի 20–ից Facebook–ում ազատ ռեժիմում իրականացվում է «Ժամանակակից հանդիսատեսի և ունկնդրի դպրոցի» բեմադրությունների դասախոսությունների առցանց հեռարձակումը, որը կտևի մինչև ապրիլի 11–ը։ Նախատեսվում է ցուցադրել յոթ բեմադրություն։ 

Գոգոլ կենտրոն 

Գոգոլ կենտրոնը գործարկում է «Gogol Digital» նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է ցուցադրել արխիային բեմադրություններ և հատուկ ծրագրեր, հարցազրույցներ արտիստների հետ, համերգներ և օտարերկրյա թատրոնների ներկայացումներ։ Հեռարձակումն իրականացվելու է թատրոնի կայքում, ինչպես նաև YouTube–ում, Instagram–ում և Facebook–ում։ 

Իսկ ի՞նչ են առաջարկում հայաստանյան թատրոնները 

Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կցուցադրի իր բեմադրությունների և համերգների տեսագրությունները, որոնք կարելի է դիտել թատրոնի Facebook–յան էջում։ 

Պատանի հանդիսատեսի թատրոնն ու Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն իրեն Facebook–յան էջում իրականացնելու են բեմադրությունների առցանց հեռարձակում։ 

Գործարկվելու է նաև «Մշակութային կորոնադադար» ծրագիրը, որի շրջանակում նկարահանող խումբը, ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ, կլինի մշակութային օբյեկտների այն տարածքներում, որոնք անհայտ են հասարակությանը, օրինակ` թատրոններում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, Մատենադարանում, Ազգային արխիվում։ Այցի շրջանակում երեխաներն ու մեծահասակները հնարավորություն կունենան ծանոթանալ այդ հաստատությունների անհայտ անկյուններին։

Հայաստանի վիրտուալ մշակույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։  

Վայելեք արվեստը, #staystrong և #stayhome։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:23
20 Մարտի 2020
Հայկական ֆիլմերի թոփ-15. պարտադիր դիտելու համար
Ներկայացնում ենք հայկական լավագույն 15 ֆիլմերը, որոնք պարզապես պարտադիր է դիտել
20:04
10 Մարտի 2020
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում (ՎԻԴԵՈ)
Անահիտ և Բորիս Ադամյանները ցնցել են «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի անդամներին և հաղթել մրցույթում. ՎԻԴԵՈ
21:09
06 Մարտի 2020
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:04
05 Մարտի 2020
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
«Անիրական, ֆանտաստիկ ելույթ». հայ երգչուհին «հոսանքահարել է» «Ну-ка, все вместе!» ռուսական շոուի ժյուրիին. ՎԻԴԵՈ
13:40
26 Փետրվարի 2020
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
Հայաստանում արդեն 3–րդ սերիալն է նկարահանվում ամերիկյան շուկայի համար
13:05
19 Փետրվարի 2020
Այսօր գիրք նվիրելու օրն է. ԿԳՄՍ–ն 50 հազ. գիրք կնվիրի երկրի գրադարաններին
50 հազ. գիրք` դպրոցների գրադարաններին,  ցուցահանդես-տոնավաճառներ, ինտերակտիվ ընթերցումներ և ոչ միայն. այսօր Գիրք նվիրելու օրն է  
15:46
13 Փետրվարի 2020
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
11:34
10 Փետրվարի 2020
Հայտնի են «Օսկար 2020»–ի մրցանակակիրները. ՖՈՏՈ
And The Oscar goes to...Լոս Անջելեսում հանձնեցին հերթական Օսկարները. ՖՈՏՈ
19:27
08 Փետրվարի 2020
Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում (ՖՈՏՈ)
Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում. ՖՈՏՈ
21:04
03 Փետրվարի 2020
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
«Armenian Assembly»-ն մրցանակներ է շնորհել ARMONIA մրցույթի հաղթողներին
12:35
26 Հունվարի 2020
Լոնդոնում ցուցադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
Լոնդոնում բեմադրվել է հայկական «Կարինե» մյուզիքլը
23:37
23 Հունվարի 2020
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը (ՖՈՏՈ)
Հայկոն ու Մկոն կրկին միասին. Երևանի քաղաքապետը գնացել է դիտելու Մկոյի ներկայացումը. ՖՈՏՈ