418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

12:55
11 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի  «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Eventival կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ՝ հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Ընդ որում՝ նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,-իր խոսքում նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն մասնագետներ նաև այլ երկրներից:

«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր լոգոն՝ տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:

Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև GAIFF Pro ծրագրին: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:

Մասնավորապես՝ GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Ապրիլի 2024
Ռուանդայում աֆրիկացի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Հայերեն ողջույններ աֆրիկացի երեխաներից․ Ռուանդայի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո․ ՎԻԴԵՈ
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ
21:37
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ
20:38
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող «Yan Girls»  խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ