415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Կբացվե՞ն արդյոք թանգարաններն ու թատրոնները Հայաստանում

20:36
12 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մոտակա օրերին կհրապարակվեն ՀՀ-ում արտակարգ դրության ժամանակահատվածի համար նախատեսված մանրամասն կանոնները, որոնք թույլ կտան վերականգնել թանգարանների և գրադարանների գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Загружается новость ... "Лево"

«Ինչ վերաբերում է թատերական, համերգային և մշակութային միջոցառումներին, ապա տվյալ փուլում որոշում է կայացվել թույլ տալ դրանց գործունեությունը բացօթյա ձևով»,- հայտնել է նա:

Նա նշել է, որ տվյալ պահին ավարտվում է  այս ոլորտների համար սահմանվող կանոնների մշակման աշխատանքը: Ավինյանը նաև հայտնել է, որ այս ոլորտների համար սահմանափակումների մեղմացումները վերաբերում են ոչ միայն կորոնավիրուսի հետապրելու տրամաբանությանը, այլև այն համոզման, որ մշակույթն ու արվեստը կօգնեն թեթևացնել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական լարվածությունը, նշել է Ավինյանը: 

Պարետը նաև հայտնել է, որ  կինոթատրոնների համար դեռևս մեղմացումներ չեն նախատեսվում:

COVID-19-ի հետ կապված իրավիճակը 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ն:

Հայաստանում օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Ապրիլի 2024
Ռուանդայում աֆրիկացի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Հայերեն ողջույններ աֆրիկացի երեխաներից․ Ռուանդայի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո․ ՎԻԴԵՈ
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ
21:37
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ
20:38
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող «Yan Girls»  խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ