420.75
4.19
394.07
+12
Եղանակը Երևանում
Հայ

5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ

11:32
13 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։ Չէ՞որ հիփոթեք վերցնելով` դուք երկար տարիներ ստիպված եք լինելու տնտեսել ու խստորեն հսկել սեփական ֆինանսները։ Սակայն կան նաև լավ լուրեր. այսօր Հայաստանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելը մեր քաղաքացիներից շատերի համար դարձել է ավելի դյուրին` հաշվի առնելով վարկավորման պայմանների բարելավումը։ Սակայն վարկի դիմելուց առաջ հարկավոր է սթափ գնահատել սեփական հնարավորությունները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է 5 խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու «գլխացավանքից»։

1. Ուսումնասիրեք անշարժ գույքի շուկան

кошелек ипотека

Նախքան հիփոթեք վերցնելն անհրաժեշտ է ծանոթանալ անշարժ գույքի շուկային, բանկերում վարկավորման պայմաններին, տոկոսադրույքներին, կանխավճարի ծավալներին, վճարների ժամկետներին ու տեսակներին։

Որոշ դեպքերում հիփոթեքի կանխավճարի չափը,կախված ծրագրից, կազմում է հիմնական գումարի 30%–ը և 7, 5%–ը։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ նման փոքր կանխավճարով հիփոթեք ստանալու համար նախատեսված են լրացուցիչ պայմաններ` անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Իսկ կան ծրագրեր, որոնց դեպքում կանխավճարը կազմում է 10%, և անշարժ գույքի լրացուցիչ գրավ չի պահանջվում։ Կարևոր է իմանալ, որ ապահովագրվում է կանխավճարի չվճարված մասը։ Ապահովագրավճարը կարող է տարեկան կազմել պահանջվող նվազագույն կանխավճարի և փաստացի կանխավճարի 2%–ը (իսկ միգուցե նաև ավել)։ Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի արժեքից. որքան թանկ է բնակարանը, այնքան ավելի բարձր են ապահովագրության վճարները։ Հիփոթեք ձևակերպելիս խորհուրդ է տրվում վերցնել վարկ` հնարավոր նվազագույն ամսական վճարով բավականին երկար ժամկետով։ Հաշվի է առնվում նաև փոխառուի սոցիալական կարգավիճակը։ Հայաստանում գործում են հատուկ ծրագրեր երիտասարդ ընտանիքների, չամուսնացած և աշխատող երիտասարդների, զինծառայողների, հայրենադարձների համար։ Բոլոր այդ ծրագրերն ունեն իրենց առանձնահատկությունները, վարկավորման պայմանները ևս տարբեր են։

2. Ընտրեք բանկը կամ ընկերությունը

кошелек ипотека

Բանկի կամ հիփոթեքային ընկերության ընտրությունը վճռորոշ դեր ունի հիփոթեքը ձևակերպելիս։ Իհարկե, դա պետք է լինի բավականին լուրջ և ֆինանսական շուկայում դրական համբավ ունեցող ֆինանսական հաստատություն, որն ունի ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիան։ Վարկ վերցնելուց առաջ ձեր ընտրած բանկում կամ ընկերությունում պետք է ուսումնասիրել վարկավորման բոլոր պայմանները` տոկոսները, կանխավճարի չափը, մարման ժամկետները։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ շատ կարևոր է ուշադիր ուսումնասիրել դրա բոլոր կետերը։ Այդպես դուք կկարողանաք հետագայում խուսափել մեծ անախորժություններից։

3. Գնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները

кошелек ипотека

Բանկում հիփոթեք վերցնելուց առաջ մտածեք, թե որքան կայուն են ձեր եկամուտները։
Հաշվեք` ամսական պարտադիր վճարներից հետո արդյոք կարո՞ղ եք նորմալ սնվել, վճարել կոմունալները, տրանսպորտը, գնել իրեր և այլն։ Չարժե վերցնել մեծ գումարի երկարաժամկետ հիփոթեքային վարկեր, եթե ձեր աշխատավարձը մեծ չէ, եկամուտը կայուն չէ, կա աշխատավայրում կրճատման տակ հայտնվելու ռիսկ կամ ունեք առողջական խնդիրներ։

Ակնհայտ է, որ որքան թանկ է ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը, այնքան ավելի բարձր պետք է լինի եկամուտը։ Հիփոթեքային ծրագրերում մասնակցելու համար փոխառուների եկամտի շեմը կարող է տարբեր լինել. հաշվի է առնվում ամսական վճարների հարաբերակցությունը եկամուտների մեծության նկատմամբ։ Օրինակ, Ազգային հիփոթեքային ընկերության պայմաններով, այդ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 45%–ը։ Այսպես, եթե ձեր ամսական եկամուտը կազմում է 200 հազար դրամ, ապա հիփոթեքով ամսական վճարները չպետք է գերազանցեն 90 հազար դրամը։ Սակայն եթե ձեր եկամուտը բավարար չէ, ապա դուք կարող եք հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչն արդեն թույլ կտա հաշվի առնել ընդհանուր եկամուտները Կա ևս մեկ առավելություն. պետության կողմից վերադարձվող եկամտահարկը կարող է դիտարկվել որպես եկամուտ։

Հիփոթեքը լուրջ ռիսկեր է պարունակում, եթե դուք չունեք գումար կանոնավոր վճարումների համար։ Այդ դեպքում բանկն իրավունք ունի վաճառել ձեր բնակարանը և մարել պարտքը։ Դուք կկորցնեք նախավճարի մասը, վճարած տոկոսները և անշարժ գույքը։ Չեն բացառվում նաև դատական քաշքշուքները։

4. Ճիշտ կազմեք ձեր բյուջեն

Ипотека

Եվ այսպես, դուք պատրաստ եք տուն գնելու վարկ ձևակերպել։ Մնում է միայն կազմել բյուջեն` հաշվի առնելով բոլոր եկամուտները, ծախսերը (ներառյալ` չնախատեսվածները) և հնարավոր վնասները։

Բյուջեն պլանավորելիս հաշվի առեք, որ հիփոթեքի համար օպտիմալ է համարվում ձեր եկամտի 30 տոկոսը։

Վարկի ձևակերպումից հետո դրա սպասարկման ծախսերը կկազմեն եկամտի էական մասը, այդ իսկ պատճառով հստակ պետք է հետևեք բյուջեին և հրաժարվեք չմտածված ծախսերից։
Ինչպե՞ս ստուգել` ճիշտ եք արդյոք տնտեսում։ Գումարեք ամսվա բոլոր ծախսերը։ Եթե արդյունքն ավելի լինի, քան հիփոթեքի վճարումը հանելուց հետո եկամտի մնացորդից, ապա վերանայեք ձեր ծախսերն ըստ կարևորության։

Ավելի լավ կլինի, եթե սովորեցնեք ինքներդ ձեզ եկամուտների մի մասը մի կողմ դնել վարկը մարելու համար և ապրեք մնացած փողով հիփոթեքի ձևակերպումից արդեն մի քանի ամիս առաջ։ Այդպես ավելի կթեթևացնեք ձեր թե ֆինանսական, թե հոգեբանական վիճակը։

5. Ստեղծեք ֆինանսկանա անվտանգության ձեր բարձիկը

кошелек дом ипотека  

Հիփոթեքի մարման ժամանակն այդքան էլ փոքր չէ։ Այդ ժամանակահատվածում կարող են տարբեր չնախատեսված իրադարձություններ կատարվել։ Կարող ես կորցնել աշխատանքը, հիվանդանալ, ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվել։ Ցանկացած դեպքում, խորհուրդ է տրվում «սև օրվա» խնայողություններ անել։ Դրանք կօգնեն հաղթահարել առաջացած ֆինանսական բարդությունները։

Ունենալով այդպիսի պահուստ` դուք կկարողանաք անհրաժեշտության դեպքում ժամանակին վճարել հիփոթեքի համար, կազատվեք անտեղի տուգանքներից, չեք վնասի ձեր հեղինակությունը և հարաբերությունները վարկատուի հետ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։