416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում

13:05
24 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել։ Գործընթացը կիրականացվի ոչ թե անմիջապես, այլ փուլային, ուստի որոշ կատեգորիայի քաղաքացիներ ժամանակ կունենան հասկանալ նոր համակարգի նրբությունները։ Սակայն որոշ քաղաքացիներ արդեն հիմա պետք է եկամտահարկի հայտարարագիր ներկայացնեն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պատմում է, թե ում վրա են տարածվում օրենքի փոփոխությունները, ինչպես է իրականացվելու եկամուտների հայտարարագրման գործընթացը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում եկամուտների հայտարարագրումը

кошелек Бизнесвумен

Եկամուտների հայտարարագիրը յուրօրինակ հաշվետվություն է երկրի հարկային մարմիններին, թե որքան գումար եք վաստակել մեկ տարվա ընթացքում։ Աշխարհի շատ երկրներ առաջարկում են իրենց քաղաքացիներին ինքնուրույն լրացնել հարկային հայտարարագրերը։ Այսպիսով, պետությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց ստացած բոլոր միջոցների համար հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին։ Միաժամանակ դա արվում է նաև թաքնված եկամուտները հայտնաբերելու համար, որոնցից պետբյուջե չեն վճարվել համապատասխան հարկեր՝ բացահայտելով դրամական միջոցների անօրինական շրջանառությունը։ Եթե թաքցնելու բան չունեք, ուրեմն վախենալու բան չկա, պարզապես հայտարարագրում մուտքագրում եք այն ամենը, ինչի մասին պետությունն արդեն գիտի, և որի համար արդեն վճարել եք բոլոր հարկերը։

Նորից վճարե՞լ

Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը չի նշանակում, որ դուք պետք է ինչ-որ նոր հարկ վճարեք։ Եթե դուք օրենքով աշխատավարձ եք ստանում, ուրեմն արդեն վճարել եք բոլոր հարկերը և մտածելու բան չունեք։ Այսինքն՝ հարկային մարմիններն իրենք կհավաքեն տվյալներ բոլոր պաշտոնապես ստացված եկամուտների և ձեր վճարած հարկերի վերաբերյալ և կտրամադրեն ձեզ։ Տարեվերջին ձեզ կմնա միայն ստուգել ձեր կողմից կատարված հարկային վճարումների համապատասխանությունը՝ ըստ հայտարարագրի։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չի ենթադրում դրույքաչափերի փոփոխություն, նոր հարկերի ներդրում կամ հարկման ենթակա եկամուտների շրջանակի ընդլայնում։

Ու՞մ և ե՞րբ պետք է հայտարարագրել

кошелек Google Pay

Ներկայումս Հայաստանում եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում միայն պաշտոնատար անձինք, պատգամավորները, այլ կատեգորիաների պաշտոնյաները։ Նոր օրենքով՝ ՀՀ բոլոր բնակիչները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն, բայց ոչ բոլորը՝ 2023 թվականից։ Համակարգը կներդրվի փուլերով և կտարածվի քաղաքացիների տարբեր խմբերի վրա։

Առաջին փուլում հայտարարագրեր կներկայացնեն համայնքային կամ հասարակական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները՝ Հանրային ծառայության մասին» օրենքին համաձայն։ Բացի այդ, առաջին փուլում ներառված են ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ֆիզիկական անձինք: Այսինքն՝ Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիները, ովքեր ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր են, որը 2022 թվականին հայտարարագրել է 1 մլրդ դրամից սկսած համախառն եկամուտ, ինչպես նաև այն ռեզիդենտ քաղաքացիները, ովքեր 2023 թվականին այդ կազմակերպություններից 20 մլն դրամից սկսած վարկ են ստացել։

Երկրորդ փուլում՝ 2024 թվականից, հայտարարագրեր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածի աշխատակիցները և նրանք, ովքեր եկամուտ են ստացել քաղիրավական պայմանագրերով։

2025 թվականից հայտարարագրեր պետք է ներկայացնեն երկրի բոլոր այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն այս երկու խմբերում։

Հայտարարագրեըը պետք է ներկայացվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը:

Նշենք, որ բոլոր անչափահասներն ազատված են եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու պարտավորությունից։

Իսկ ի՞նչ կլինի, եթե հայտարարագիր չներկայացնենք

Հայտարարագիր ներկայացնելուց խուսափել հնարավոր չի լինի, օրենքը նախատեսում է նախազգուշացման մեխանիզմ հայտարարագիրը ժամանակին չներկայացնելու դեպքում։ Եթե այն ժամանակին չլրացնեք և չներկայացնեք, կտուգանվեք։ Եթե ձեռնարկատեր եք, կտուգանվեք 50 հազար դրամով, մյուս քաղաքացիների համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք։ 30 օրվա ընթացքում հայտարարագրեր չներկայացնելու դեպքում տուգանքները կկրկնապատկվեն:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում գործընթացը

5 кошелек бизнес

Հայտարարագիրը նախապես կլրացվի հարկային մարմինների կողմից։ Ենթադրվում է, որ հարկային մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները ավտոմատ կերպով մուտքագրվելու են, որից հետո դրանք ստուգման համար կուղարկվեն ֆիզիկական անձի էլեկտրոնային հասցեին: Նախատեսվում է, որ բոլոր ֆիզիկական անձինք կստանան նույնականացման ծածկագիր հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգում, որով հարկ վճարողները կկարողանան մուտք գործել էլեկտրոնային համակարգ և այնտեղ գտնել նախապես լրացված հայտարարագիրը։ Փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո քաղաքացիները կկարողանան կատարել անհրաժեշտ փոփոխությունները և վերջնականապես հաստատել փաստաթուղթը։

Կլինեն նաև արտոնություններ

Հայտարարագրման համակարգի հետ մեկտեղ նախատեսվում է խրախուսական միջոցների ներդրում սոցիալական վարկերի միջոցով։ Այս համակարգով նախատեսվում է, որ բոլոր նրանք, ովքեր բարեխղճորեն ներկայացնում են հայտարարագրեր, կկարողանան որոշակի գումարներ վերադարձնել իրենց վճարած եկամտահարկից։ Դրանք համարժեք կլինեն իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կողմից հարկային տարվա ընթացքում առողջության պահպանման, կրթության և բնակարանային ապահովության ծախսերին և հիմնավորված կլինեն հաշվարկային փաստաթղթերով: Կառավարության որոշմամբ կսահմանվեն սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափը։

Միաժամանակ խրախուսման սոցիալական համակարգը հասանելի կլինի նաև հիփոթեքային վարկի վճարումից եկամտահարկի վերադարձ ստացած քաղաքացիներին (նախատեսված չէր օրենքի սկզբնական նախագծով, խմբ.): Նույն կատեգորիայի քաղաքացիների համար վերացվել են պատժամիջոցները, որոնց համաձայն՝ հայտարարագիր չներկայացնելու դեպքում պարտավոր էին տարվա ընթացքում վերադարձնել այս ծրագրով ստացված միջոցները։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։