415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում

14:15
16 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացումը, կարող են թաքնված լինել սպառնալիքներ ամենաանսպասելի վայրերում։ Ով կարող էր մտածել, որ ֆինանսական տվյալները մուտքագրելով համակարգիչ կամ բջջային հեռախոս, մենք կարող ենք հայտնվել ռիսկային խմբում։ Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։ Այդ պատճառով պետք է զգույշ լինել` ոչ միայն տարատեսակ գործարքներ կատարելիս, այլև անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս։

Վիրտուալ սպառնալիքներ 

Виртуальны угрозы кошелек зловреды

Ինչպես նշվում է հակավիրուսային ծրագրեր մշակողների ուսումնասիրությունների մեջ, միայն տարեսկզբին Հայաստանի յուրաքանչյուր 6–րդ օգտատեր ենթարկվել է գրոհի ինտերնետի միջոցով` օգտատերերի մոտ 16,13%–ը, այն դեպքում երբ ամբողջ նախորդ տարվա ընթացքում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 36,47%–ը։ Բացի այդ, կա գրոհի սպառնալիք բջջային վնասաբեր ծրագրերի կողմից։ Այսպես, 2019թ.–ի առաջին եռամսյակում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 2,16%–ը, միաժամանակ 2018թ.–ի ընթացքում նման գրոհների թիվը կազմել է 4,76%։ 

Փորձագետները կարծում են, որ բջջային վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու առաջին միջոցը միայն ստուգված աղբյուրներից հավելված ներբեռնելն է, ինչպես նաև հարկավոր է հեռախոսում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու ֆունկցիան։ 

Անհրաժեշտ է նաև թարմացնել համակարգն ու հավելվածները, չանցնել կասկածելի հղումներով և չբացել SMS–ով, էլեկտրոնային փոստով, մեսենջերներով, սոցիալական ցանցերում և բրաուզերներով ստացվող կասկածելի ֆայլերը։ 

Եվ իհարկե, բոլոր սպառնալիքներից պաշտպանվելու լավագույն միջոցը հուսալի հակավիրուսային ծրագիր տեղադրելն է։ 

Չարագործները կամ հատուկ ստեղծում են վնասաբեր կայքեր կամ կոտրում են լեգիտիմ ռեսուրսները ու ներմուծում տարբեր նշանակության վնասաբեր սկրիպտեր և ծրագրեր` կրիպտոարժույթի գաղտնի մայներներ, անձնական և բանկային տվյալները հասանելի դարձնելու ծրագրեր։ 

Ֆիշինգ

Фишинг кошелек зловреды 

Եվս մեկ վիրտուալ սպառնալիք է ֆիշինգը, որը ինտերնետային խարդախության տեսակ է, որի նպատակն է հասանելիություն ստանալ օգտատերերի գաղտնի տվյալների նկատմամբ` լոգին, գաղտնաբառ։ 

Օգտատերերի փողերին տիրանալու համար ֆիշերները փորձում ստանալ օգտատերերի գաղտնի տվյալները։ Այդ իսկ պատճառով չարժե արձագանքել կասկածելի առաջարկներին և անցնել էլեկտրոնային նամակներում, սոցիալական ցանցերում, մեսենջերներով ստացվող կեղծ հղումներով` տրամադրելով գաղտնի տվյալներն անհայտ մարդկանց։ 

Օրինակ պատրաստվելով գնում կատարել ինտերնետում` դուք անշուշտ պատկերացում ունեք ապրանքի գնի մասին, քանի որ ուսումնասիրել եք տարբեր կայքեր և հետևաբար հասկանում եք, որ այդ ապրանքը չի կարող այդքան էժան լինել։ Չարժե գայթակղվել գումար տնտեսելու ցանկությամբ, պետք է անպայման ստուգել հղումները, որոնցով ձեզ առաջարկում են անցնել և մուտքագրել պլաստիկ քարտի տվյալները։ 

Վնասաբեր ֆինանսական ծրագրեր 

Финансовые зловреды кошелек зловреды

Բացի վերը նշվածից, կան նաև համակարգչային ֆինանսական սպառնալիքներ։ Կիբերհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ 

Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդել, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։ 

Հայաստանում օգտատերերի 0,5%-ը 2019-ի երկրորդ եռամսյակում բախվել է ֆինանսական համակարգչային սպառնալիքների այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 0,7-ական տոկոսը, սակայն, ամեն դեպքում, իրավիճակը ստիպում է զգոն լինել։ 

Խնդիրն այն է որ Հայաստանի օգտատերերի նույնպես 0,5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ 

Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ 

Հարկավոր է մշտապես թարմացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ 

Լիարժեք պաշտպանվելու համար հարկավոր է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ 

Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։ 

Այնպես ոչ մի զլացեք, հատկացրեք մի քանի րոպե ձեր համակարգիչն ու հեռախոսը պաշտպանելու համար։ Դա կտնտեսի ոչ միայն ձեր ժամանակը, այլ նաև գումարը։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։