417.56
6.66
405.91
-273
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի արժեթղթերի շուկայում գործում է կեղծ լիցենզիայով ընկերություն. ԿԲ–ն և «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում են

15:00
08 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես օրերս հայտնի դարձավ, Հայաստանի արժեթղթերրի շուկայում գործում է կեղծ լիցենզիայով ընկերություն։ Չարագործները սոցցանցերում տարածում են կեղծ գովազդային տեսանյութ` առաջարկելով ներդրումային ծառայություններ։ Այդ տեսանյութը գրավել է կարգավորիչի ուշադրությունը։

ՀՀ Կենտրոնական բանկը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն (որի անունից էլ գործում են չարագործները, խմբգր.) հանդես են եկել հայտարարություններով` զգուշացնելով կեղծ գործողությունների մասին։

ՀՀ կենտրոնական բանկը, մասնավորապես, տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:

«Հաշվի առնելով, որ նշված անձինք չլիցենզավորված գործունեություն են իրականացնում և չեն գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց», – նշում են Կենտրոնական բանկից:

ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարելի է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հերթին զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում տարածվող տեսահոլովակները ընկերության հետ որևէ առնչություն չունեն։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։ Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին». – նշվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունը նաև պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում է։

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում», – նշում են ընկերությունից։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։
12:00
29 Հուլիսի 2020
ԹԵՍՏ. շռայլ, հաշվենկատ, թե ժլատ, կարողանու՞մ եք գումարը գրագետ ծախսել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել հետաքրքրաշարժ թեստ, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե ինչ տեսակի մարդ ես դու և որքան գրագետ ես գումար ծախսում։
10:00
26 Հունիսի 2020
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք փողերի մասին
[ԹԵՍՏ]
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հավաքել է հետաքրքիր փաստեր փողերի պատմության մասին և առաջարկում է ստուգել սեփական գիտելիքները ապրանքների և ծառայությունների փոխանակման այս ունիվերսալ միջոցի, կարճ ասած, փողերի մասին։
10:00
04 Հունիսի 2020
ԹԵՍՏ. արդյոք լա՞վ եք հիշում դպրոցի մաթեմատիկայի ծրագիրը
Դեռևս տարրական դասարաններում մեզ սովորեցրել են չափման միավորների հետ հաշվարկ կատարել։ Առաջարկում ենք ստուգել, թե որքա՞ն զարգացած է ձեզ մոտ այդ հմտությունը։
12:57
26 Փետրվարի 2020
Թեստ. կարողանու՞մ եք տոկոսներ հաշվել
Եկեք ստուգենք, թե որքան լավ եք հիշում դպրոցական առաջադրանքները և ինչպես եք կողմնորոշվում տոկոսների աշխարհում: