415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս չհայտնվել ֆինանսական ստրկության մեջ. 8 խորհուրդ

11:51
26 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եկամուտն ավելացնելու անհրաժեշտությունը ստիպում է մարդկանց բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը, ավելի մանրամասն ստուգել չեքերն ու վարկային պատմությունները, սովորել գումար խնայել ապագայի համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր որոշել է խոսել այն մասին, թե ինչպես կարելի է փողերի նկատմամբ սպառողական վերաբերմունքից անցնել կառավարման վերաբերմունքի, քանի որ հենց առաջինն ուղիղ տանում է ֆինանսական ստրկություն։

1. Սանձեք էմոցիաները

Խուճապը չի օգնի լուծել խնդիրները, հակառակը` ավելի շատ կխորացնի։ Ինչպես հայտնի է, սթրեսը հիվանդությունների առաջացման թիվ մեկ պատճառներից է, իսկ առողջությունն իսկապես շատ թանկ է, ինչը ևս կարող է ազդել ֆինանսական բարեկեցության վրա։ Հուզականությունը խանգարում է սթափ նայել կյանքին և մտածել քննադատորեն։ Հայտնվելով բարդ իրավիճակում` մարդը պետք է գործի, այլ ոչ թե մտածի աշխարհի վերջի մասին անհաջողության դեպքում։ Կարևոր է առանձնացնել երկու պահ` խուճապը, որը դանդաղեցնում է խնդիրների լուծման պրոցեսը, և քննադատական մտածելակերպը, որը նպաստում է դրան։ Ընդ որում հաշվի առեք, որ ոչ բոլոր ֆինանսական խնդիրները կստացվի լուծել միաժամանակ, որոշ նպատակների հասնելու համար, գուցե, պահանջվեն ավելի շատ օրեր կամ նույնիսկ ամիսներ։

кошелек финансовое рабство

2. Եղեք վատատես 

Նման առաջարկը կարող է զարմացնել։ Բայց իրականում, եթե դուք ձեր գլխում վերարտադրեք իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակը և գիտակցեք, որ լուծում ունեք, դա միայն կոգեշնչի։ Եվ եթե դուք կարող եք «գլուխ հանել» ամենամեծ ֆինանսական աղետից (որն, ամենայն հավանականությամբ, ձեզ չի սպառնում), ապա մնացած հարցերը հեշտությամբ կարող եք լուծել։ Օրինակ, ամենասարսափելի սցենարն աշխատանքը կորցնելն է։ Իսկ հետո՞։ Պետք է մտածեք, թե ինչպես եք փնտրելու նոր աշխատանք, և որքան դա կտևի։ Հետևաբար, պետք է ի նկատի ունենալ ապրուստի միջոցները մինչ դուք աշխատանք եք փնտրում։ «Սև օրվա» համար պետք չէ մեծ գումարներ խնայել, նվազագույն գումարը միայն կստիպի ակտիվ աշխատանք փնտրել և նվազեցնել մելամաղձոտ վիճակն աշխատանքից ազատվելուց կամ կրճատման տակ հայտնվելուց հետո։ 

3. Վերանայեք բյուջեն

Եթե դուք մանրամասն ուսումնասիրեք վերջին ամսվա ծախսերը, ապա կգիտակցեք, թե որքան վատնող եք եղել։ Ժամանակն է հաշվարկել, թե որքանով է անհրաժեշտ է նման ծավալի ինտերնետի փաթեթը, եթե կարելի է ընտրել ավելի ձեռնտու սակագին, ուսումնասիրել այլ մանր–մունր ծախսերը, որոնց բացակայությունը որևէ կերպ չի ազդի ձեր կենսակերպի վրա, բայց ամսական կտրվածքով կազմում է հսկայական գումար։ Բավական դժվար կլինի ուղեղում պահել բոլոր ծախսերը, այդ պատճառով կարելի է ներբեռնել հեռախոսային հավելված, որը կհետևի բոլոր վճարովի բաժանորդագրություններին և կրկնվող ծախսերին։

4. Վերաֆինանսավորեք պարտքերը

Եթե վարկ ունեք, հետևեք բանկային առաջարկներին, ինչը շատ կօգնի կրճատել ծախսերը, հատկապես հիփոթեքի նման երկարաժամկետ վարկերի դեպքում։ Կարելի է ընտրել նոր ծրագիր, որով վարկը կերկարաձգվի ևս մի քանի ամսով, ինչի հաշվին կնվազի ամսական ֆինանսական բեռը։

кошелек финансовое рабство

5. Վերանայեք կարճաժամկետ և երկարաժամկետ պլանները

Շատերը, խուճապի մատնվելով ոչ բավարար գումարի պատճառով, միանգամից սկսում են ծախսել բոլոր խնայողությունները։ Եվ այստեղ պետք է հստակ առանձնացնել, թե որ խնայողություններն են նախատեսված արձակուրդի, բնակարանի վերանորոգման, մեքենա գնելու, երեխաների համալսարանի համար։ Չի կարելի այս պահին ծագած խնդիրները լուծել ապագա հնարավորությունների հաշվին։ Այդ պատճառով դժվար իրավիճակում հայտնվելիս առաջինը պետք է կրկին հաշվել բոլոր ծախսերը, իսկ հետո արդեն նման անհրաժեշտության դեպքում օգտագործել խնայողությունները։ Եթե ճգնաժամի պայմաններում ապրեք շռայլ` չհրաժարվելով երկրորդական պահանջմունքներից, երկարաժամկետ հեռանկարում կարելի է մնալ առանց ոչնչի։

6. Օգտվեք ճգնաժամի ընձեռած նոր հնարավորություններից

Ֆինանսական կայունությունն ունի երկու բաղկացուցիչ` եկամուտներ և ծախսեր, և այս երկու բաղկացուցիչները կարելի է բարելավել ճգնաժամի ընթացքում։ Ոմանց մոտ վաղ թե ուշ ծագում է սեփական բիզնես ստեղծելու գաղափարը, բայց անվճռականությունը խանգարում է սկսել, իսկ ֆինանսական դժվարությունները կարող են դրդել այդ երազանքը կյանքի կոչելուն եկամուտի մակարդակն ավելացնելու համար։ Մյուսները սկսում են գեներացնել նոր գաղափարներ և վերածել արդյունավետ նախագծերի, որոնք կգնահատի ղեկավարությունը, և հենց դրանք էլ կդառնան կարիերայի աճի ազդակ։ Բացի այդ, կարելի է գտնել լրացուցիչ եկամուտի աղբյուրներ` հոբբի, որով վաղուց երազել եք զբաղվել։ Եղեք ակտիվ և օգտագործեք եկամուտներն ավելացնելու և ծախսերը նվազեցնելու ցանկացած հնարավորություն։

7. Ազատվեք վնասակար մտքերից

Գիտակցեք, որ քանի դեռ մտածում եք որպես սպառող. «ինչ վաստակեցիր, դա էլ ծախսեցիր», փողը կառավարելու է ձեզ, ինչը շատ ձեռնտու է նրանց, ում ապրանքների կամ ծառայությունների վրա գումար եք ծախսում։ Զբաղվեք ֆինանսական ինքնակրթմամբ։ Հասկացեք, որ ունեք անձնական ֆինանսներ։ Ձեր խնդիրն է գրագետ կառավարել դրամական հոսքերը ձեզ անհրաժեշտ կարիքների վրա, այսինքն` ֆինանսական նպատակներով։ Ընդ որում պետք է հստակ ձևակերպել այդ ֆինանսական նպատակները։

кошелек финансовое рабство

8. Զարգացրեք ֆինանսական կարգապահություն

Իրավիճակն անհապաղ վերահսկելու ցանկությունը հանգեցնում է խիստ կարգապահության։ Այդ պատճառով «ոչ» ասեք պարտքերին և արագ լուծեք բոլոր դրամական պարտավորությունները։ Կազմեք ֆինանսական պլան և խստորեն հետևեք դրան։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։