415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես չհայտնվել խաբեբաների ծուղակում. 6 պարզ կանոն

11:17
19 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են կեղծ ֆինանսական կազմակերպությունները, որոնք չունեն լիազոր գերատեսչությունների լիցենզիա կամ թույլտվություն, բայց քաղաքացիներին խոստանում են «արագ և հեշտ փողեր»։

Այսպես, մի քանի ամիս առաջ սոցցանցերում լայնորեն տարածվել էր կեղծ գովազդային տեսանյութ, որը ստեղծվել էր խաբեբաների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի անունից։ Տեսանյութում քաղաքացիներին առաջարկվում էր ներդրում կատարել այդ ընկերության բաժնետոմսերում` խոստանալով մեծ եկամուտ։ Կեղծ տեսանյութին արձագանքեցին ինչպես ընկերությունից, այնպես էլ շուկայի կարգավորիչը`ԿԲ–ն, որը քաղաքացիներին զգուշացրեց չհավատալ խաբեբաների խոստումներին։

Խաբեբայության մեկ այլ տեսակ է, երբ առաջարկվում է գնել լայն սպառման ապրանքներ (կահույք, կենցաղային տեխնիկա, հագուստ և այլն) սոցցանցերի, հայտարարության, կայքերի և առցանց խանութների միջոցով։

Ապրանքի դիմաց վճարելու համար խնդրում են գնորդներին հաղորդել ոչ միայն բանկային քարտի/հաշվեհամարի/էլեկտրոնային դրամապանակի տվյալները, այլև CCV/CVC կոդը (պլաստիկ քարտի հետևում նշված եռանիշ թիվը)։ Ստանալով այդ գաղտնի տվյալները` խաբեբաները կողոպտում են գնորդներին`քարտից կամ հաշվեհամարից փոխանցելով գումարը սեփական քարտին։

кошелек банковский счет

ԿԲ–ն զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկը բազմիցս զգուշացրել է բնակչությանը զերծ մնալ կասկածելի կառույցների հետ գործարքներ կատարելիս, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Օրերս կարգավորիչը կրկին դիմել է երկրի բնակչությանը` կոչ անելով զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում։ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Զգուշացումներ» բաժնում կարելի է ծանոթանալ նաև ԿԲ կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ։

Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, ԿԲ–ն խնդրում է նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել, որպեսզի հնարավոր լինի դիմել իրավապահ մարմիններին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Այս թեմայով օգտակար հղումները հասանելի են «Ֆինանսներ բոլորի համար» կայքում, որի նպատակն է բարձրացնել ֆինանսական գրագիտությունը։

Финансы, тест, деньги

Ֆինանսական անվտանգության պարզ կանոններ

Մեր քաղաքացիներին մնում է միայն հիշեցնել ֆինանսական անվտանգությանը վերաբերող մի քանի պարզ, բայց շատ կաևոր կանոնների մասին, որոնք կօգնեն խուսափել խաբեբաների ծուղակում հայտնվելուց։

2 кошелек Онлайн пожертвования
  1.  Ուշադիր ուսումնասիրեք կազմակերպության կայքը, որն առաջարկում է ֆինանսական ծառայություններ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կեղծ կայքերից։ Կոնտակտային տվյալների առկայության դեպքում մի զլացեք և զանգահարեք տեղեկություններ ստանալու համար։
  2.  Երբեք և ոչ մեկին մի հաղորդեք բանկային քարտի CCV/CVC կոդը և SMS հաղորդագրության միջոցով ստացվող հաստատման կոդերը։
  3. Ձեր բանկային քարտը մի փոխանցեք օտար մարդկանց և պահանջեք գործառնությունները կատարել ձեր ներկայությամբ։ Մի օգտագործեք քարտը երրորդ անձանց օգտահաշիվներից առցանց գնումներ կատարելու համար։
  4. Մի օգտվեք Wi-Fi հասանելի կետերից տրանսպորտում, սրճարանում, կինոթատրոններում, խանութներում և այլուր, երբ մուտք եք գործում ինտերնետ բանկինգ կամ օգտվում եք բանկերի բջջային հավելվածներից։
  5. Մի բացեք հղումները, որոնք ստանում եք էլեկտրոնային փոստի միջոցով, որոնցում նշված է, որ դուք շահել եք գումար, որևէ գաջեթ կամ այլ մրցանակ։ Շատ հավանական է, որ այդ հղումներում վիրուս է։
  6. Եթե դուք կասկածում եք, որ հայտնվել եք խաբեբաների ծուղակում, անհապաղ տեղեկացրեք այդ մասին իրավապահներին և ներկայացրեք ամբողջական տեղեկատվություն։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։