631.1
6.95
518.44
-10
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ

12:26
11 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ձեր բիզնեսն այլևս եկամուտ չի բերում, իսկ միգուցե աշխատանքն է դժվարացել։ Սկսել եք ավելի հաճախ մտածել նոր գործ սկսելու կամ այլ աշխատանք գտնելու մասին։ Պետք չէ խուճապի մատնվել, նման մտքեր այսօր ունեն բազմաթիվ մարդիկ, չէ՞ որ կորոնավիրուսը փոխել է մեր կյանքը, փոխել է, սակայն չի դարձրել անհուսալի։ Եթե դուք իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա ձեզ հաստատ պետք կգան «Նովոստի–Արմենիա» գործակալության պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում։

1. Ցուցակագրեք ռեսուրսները

кошелек стабильность

Սկզբում ցուցակագրեք ձեր բոլոր ֆինանսական ռեսուրսները։ Դրանք բոլոր եկամուտներն ու խնայողություններն են (դեպոզիտները, կանխիկ գումարը, շարժական և անշարժ գույքը) և ծախսերը (դրամական բոլոր պարտավորությունները)։ Հետո ֆինանսական վերլուծության արդյունքում պատասխանեք երկու հարցի` քանի՞ ամիս կարող եք ապրել ձեր ունեցած խնայողություններով և եկամուտներով, եթե պահպանեք ծախսերն ընթացիկ մակարդակում, որքա՞ն կարող եք «ձգել», եթե հրաժարվեք բոլոր ծախսերից, բացի կենսական կարևորներից` մթերք, դեղորայք, կոմունալներ և այլն։ Պատասխանելով հարցերին` գործի անցեք։

2. Վերակառուցվածքայնացրեք վարկերը

кошелек стабильность

Եթե ունեք վարկեր, քննարկեք դրանք վերակառուցվածքայնացման կամ վերաֆինանսավորման հարցը։ Ձեր նպատակն է նվազեցնել ամսական վճարները կամ սառեցնել դրանք որոշակի ժամանակ։ Եթե վարկը ձևակերպելիս ձեռք եք բերել ապահովագրություն, ուսումնասիրեք ռիսկերը, որոնք այն ծածկում է։ Երբեմն մարդիկ չգիտեն, որ նրանց ապահովագրության պոլիսում ներառված է «աշխատանքը կորցնելուց ապահովագրվելու» ռիսկը։

3. Ազատվեք բալաստից

3 кошелек стабильность

Կազմեք ձեր ունեցվածքի նկարագրությունն ու մտածեք` որքան է անհրաժեշտ այս կամ այն իրը։ Օրինակ, ավտոտնակում ունեք մոտոցիկլ, որը վարում եք տարին մեկ–երկու անգամ, ավելի լավ չէ՞ այն վաճառել։ Ունեք ամառանոց, որտեղ գրեթե չեք լինում կամ հողամաս, որը չեք օգտագործում, դրանք ևս կարելի է վաճառել, որի արդյունքում ստացված գումարը, օրինակ ներդնել, ապագա նախագծի մեջ։

4. Փնտրեք աշխատանք ճգնաժամի պայմաններում

кошелек стабильность

Մի սպասեք, որ ձեր գլխին, Նյուտոնի նման, կընկնի խնձոր, և դուք կունենաք հանճարեղ գաղափար։ Քանի դեռ չունեք գաղափարներ, մշակեք ձեր ռեզյումեն և հրապարակեք այն հնարավոր բոլոր հարթակներում, ուղարկեք ռեզյումեն այն ընկերություններին, որտեղ կցանկանայիք աշխատել։ Ճգնաժամը ձեռքերը վայր դնելու ժամանակ չէ, այն նոր հնարավորությունների և ավելի եռանդուն աշխատանքի ժամանակն է։ Աշխատանք փնտրելու պրոցեսում շատ կարևոր է գրանցվել Զբաղվածության պետական գործակալությունում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման կամ կադրային գործակալությունների կայքերում։ Դա կօգնի փնտրել աշխատանք պլանային ռեժիմում։ Մի ամաչեք ասել ընկերներին և ծանոթներին, որ աշխատանք եք փնտրում։

5. Հոբին դարձրեք եկամտի աղբյուր

кошелек стабильность

Ճգմաժամի ընթացքում ձեզ մոտ կարող է բացվել երկրորդ շնչառություն։ Հոբին հիմա կարող է արմատապես փոխել ձեր կյանքը։ Միայն պատկերացրեք, որ կարող եք հոբին դարձնել եկամտի աղբյուր։ Օրինակ, տան անդամները միշտ գովում են ձեր պատրաստած թխվածքները, ամուսինն էլ երազում է ունենալ սեփական սրճարանը, ինչու՞ չփորձել բացել մի փոքրիկ սրճարան։ Իհարկե, խոշոր սրճարանների հետ մրցել չեք կարող, բացի այդ պետք էլ չէ։ Ձեր թաղամասում բացված փոքր սրճարանը` թարմ թխվածքով և մի բաժակ անուշաբույր սուրճով, հաստատ դուր կգա թաղամասի բնակիչներին։ Մտածեք, թե էլ ինչ ծառայություն կարող է հիմա պահանջված լինել։ Ծառայությունները ներկայացնելու և տարածելու համար օգտվեք սոցցանցերից, առաջարկեք դրանք ընկերներին, ծանոթներին, պայմանավորվեք բարտերային գովազդի շուրջ։

6. Բացեք հյուրատուն

кошелек стабильность

Եթե, օրինակ, ապրում եք գյուղական համայնքում` տուրիստական կենտրոններից ոչ հեռու, ապա կարող եք մտածել հյուրատուն բացելու մասին։ Դա այնքան էլ հյուրանոց չէ, բայց ընտանիքների և միայնակ զբոսաշրջիկների կեցության շատ հարմար տարբերակ է, որոնց դուր է գալիս ընտանեկան մթնոլորտն ու հանգիստը, ինչպես նաև տեղի ավանդույթներին ծանոթանալու և նոր ծանոթներ ձեռք բերելու հնարավորությունը։ Հյուրատունը կարելի է վարձով տալ հանգստյան օրերին, օրավարձով կամ ավելի երկար ժամանակով։

Եվ վերջապես...

кошелек стабильность

Սկսելով նոր գործ, ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք վերցնել վարկ։ Մանրամասն ընտրեք բանկերը, վարկային պայմանագիր ստորագրելուց առաջ ուսումնասիրեք վարկավորման պայմանները։ Խորհուրդ չենք տալիս փոխառություններ վերցնել միկրոֆինանսական կազմակերպություններից բարձր տոկոսադրույքի պատճառով։ Բացառեք ցանկացած վարկ ունեցվածքի գրավով, եթե դա բանկ չէ։ Եթե գրավով վարկ է տալիս բանկը, ապա ծանրութեթև արեք բոլոր կողմ և դեմ կարծիքները, հատկապես եթե դա վերաբերում է ապրելու միակ վայրին։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։
12:00
29 Հուլիսի 2020
ԹԵՍՏ. շռայլ, հաշվենկատ, թե ժլատ, կարողանու՞մ եք գումարը գրագետ ծախսել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել հետաքրքրաշարժ թեստ, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե ինչ տեսակի մարդ ես դու և որքան գրագետ ես գումար ծախսում։
10:00
26 Հունիսի 2020
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք փողերի մասին
[ԹԵՍՏ]
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հավաքել է հետաքրքիր փաստեր փողերի պատմության մասին և առաջարկում է ստուգել սեփական գիտելիքները ապրանքների և ծառայությունների փոխանակման այս ունիվերսալ միջոցի, կարճ ասած, փողերի մասին։
10:00
04 Հունիսի 2020
ԹԵՍՏ. արդյոք լա՞վ եք հիշում դպրոցի մաթեմատիկայի ծրագիրը
Դեռևս տարրական դասարաններում մեզ սովորեցրել են չափման միավորների հետ հաշվարկ կատարել։ Առաջարկում ենք ստուգել, թե որքա՞ն զարգացած է ձեզ մոտ այդ հմտությունը։
12:57
26 Փետրվարի 2020
Թեստ. կարողանու՞մ եք տոկոսներ հաշվել
Եկեք ստուգենք, թե որքան լավ եք հիշում դպրոցական առաջադրանքները և ինչպես եք կողմնորոշվում տոկոսների աշխարհում:
11:56
18 Փետրվարի 2020
Թեստ. կարողանու՞մ եք խելամիտ ծախսել փողը
Ստուգեք, թե սպառողի որ տեսակին եք դուք պատկանում
13:39
02 Հոկտեմբերի 2019
Թեստ. արդյոք լա՞վ եք «գլուխ հանում» ֆինանսական գործիքներից
Այսօր մենք ապրում ենք ֆինանսական ծառայությունների աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է կարողանանք «գլուխ հանել» այդ ամենից։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի պարզել, թե որքան գրագետ եք դուք դա անում։
11:00
15 Մայիսի 2019
ԽԱՂ. Սարոյա՞ն, թե՞ Սևակ. որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին
Որքա՞ն լավ եք ծանոթ հայկական նոր թղթադրամներին, կկարողանա՞ք հատվածներով և անվանական արժեքով որոշել, թե հայ մեծերից ով է պատկերված թղթադրամի վրա։
17:59
27 Մարտի 2019
ՀՀ–ում երիտասարդ ընտանիքներին ավելի հեշտ կլինի ձեռք բերել բնակարան. ներկայացնում ենք մանրամասները
ՀՀ–ում երիտասարդ ընտանիքներին ավելի հեշտ կլինի ձեռք բերել բնակարան. ներկայացնում ենք մանրամասները: