420.39
4.19
395.1
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Վարկամոլություն», «շոփինգամոլություն», կամ ինչպե՞ս չդառնալ գայթակղության զոհ

10:26
03 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Վարկային կախվածությունը կամ «վարկամոլությունը» մեր ժամանակների նոր հիվանդություններից է։ Այն այնպիսի կախվածություն է, ինչպիսիք են խաղամոլությունը, համակարգչային կախվածությունը, շոփինգից կախվածությունը և այլն։ Ցավոք, այս չարիքը առկա է նաև Հայաստանում։ Եվ ո՞րն է պատճառը, ինչու՞ են մարդիկ սկսել չափազանց հաճախ (և ոչ միշտ հիմնավորված) դիմել վարկային կազմակերպություններ փոխառու միջոցներ ստանալու համար։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել վարկային կախվածության պատճառները, ինչպես նաև դրան դիմակայելու միջոցները։ 

Ի՞նչն է մարդկանց ստիպում դառնալ «վարկամոլ» 

Ավելի ունևոր երևալու ցանկությունը։ 

Հավանած իրն այստեղ և հիմա գնելու մեծ գայթակղությունը։ 

Վարկերի հասանելիությունը։ Այսօր հեշտ է վարկ ձևակերպել ցանկացած բանկում՝ ներկայացնելով նվազագույն քանակի փաստաթղթեր։ 

Գայթակղիչ առաջարկներով գովազդի, հատկապես ագրեսիվ գովազդի ազդեցությունը։ 

Եկամուտների ցածր մակարդակը։ Եթե մինչև վարկերը, մարդը, չունենալով փող, նույնիսկ ուշադրություն չէր դարձնում ինչ-որ իրերի, ապա հիմա դրանք դարձել են հասանելի, քանի որ վարկերը ստեղծում են պատրանք, որ նա կարող է իրեն թույլ տալ այդ իրերը գնել։ 

Ինչպե՞ս դիմակայել «շոփինգամոլությանը»

кошелек кредитомания 

«Շոփինգամոլությունը» գնումներ կատարելու անվերահսկելի և անհաղթահարելի ցանկությունն է, այն վարկային կախվածության առաջացման գլխավոր պատճառներից է։ 

Սկզբնական շրջանում «շոփինգամոլությունը» պարզապես դրսևորվում է որպես վնասակար սովորություն, բայց չկանխելու դեպքում այն վերածվում է մոլուցքի և պահանջում է ավելի շատ գումար։ Եթե «շոփինգամոլի» գումարը չի բավարարում ցանկալի ինչ-որ ապրանք գնելու համար, նա սկսում է խուճապի մատնվել և դիմում է ցանկացած միջոցի իր ուզած արդյունքին հասնելու համար։ Շատ հաճախ դա հանգեցնում է նրան, որ ձևակերպվում է բավականին բարձր տոկոսադրույքով վարկ, կուտակվում են պարտքեր, տույժեր, ինչը հանգեցնում է վատ վարկային պատմության։ 

 Եվ ի՞նչ անել։ Հավաքվել և ձեռնարկել հետևյալ քայլերը՝ անպետք գնումներից խուսափելու համար։ 

·  Եթե խանութ եք գնում, վերցրեք միայն կանխիկ գումար։ Վարկային քարտը ստեղծում է զգացում, թե փողերն անվերջ են, իսկ այ իրական թղթադրամը կօգնի զերծ մնալ նման զգացումից։

·  ձևակերպեք վարկ միայն այն դեպքում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (լուրջ հիվանդության բուժում, կենսական կարևորություն ունեցող ապրանքների ձեռք բերում և այլն)

· միշտ վերցրեք գնումների ցուցակ, հաշվարկեք, թե որքան գումար է անհրաժեշտ և հետևեք ցուցակին

· զսպեք առաջին հանդիպած իրը գնելու ցանկությունը։ Եթե հաստատ գիտեք, թե ինչ եք ուզում, նայեք ուրիշ խանութներում, համեմատեք գները, որակն ու ընտրեք առավել հարմար տարբերակը։    

Ի՞նչ է անել, եթե արդեն հայտնվել եք վարկային ծուղակում

 кошелек кредитомания

Ամենագլխավորն է ընդունել, որ կա խնդիր և հստակ ցանկանալ ազատվել ֆինանսական ստրկությունից։ Եթե այս ամենը կա, կարելի է առաջ շարժվել։ 

Աուդիտի ենթարկեք սեփական ֆինանսները։ 

Հաշվարկեք, թե որքան եք պարտք բանկերին։ Գրանցեք ամեն բանկի և վարկատուի վճարումների ժամանակացույցերը։ 

Դիմեք մտերիմների օգնությանը։ Եթե դուք նրանց առաջարկեք խնդրի լուծման պատրաստի պլան, այլ ոչ թե հերթական անգամ գումար խնդրեք, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք կօգնեն ձեզ դուրս գալ ծուղակից։ 

Փորձեք վերաֆինանսավորել պարտքերը։ Բանկերը սովորաբար հեշտությամբ ընդառաջ են գնում նման խնդրանքներին և նման ծրագրերով առաջարկում են լավ պայմաններ։ 

Մի մտածեք, որ ստեղծված վիճակը փակուղային է։ Ցանկության դեպքում, դրսևորելով ֆինանսական կարգապահություն, ամեն ինչ կարելի է լուծել։ 

Եվ հետո, մի զրկեք ձեզ կյանքի բոլոր ուրախություններից։ Ձեր խնդիրն է չհասնել նյարդային կամ ֆինանսական պոռթկման, այլ ստեղծել հավասարակշիռ իրավիճակ և սկսել գումարը խելամիտ ծախսել։

Նախօրոք որոշեք, թե ինչպես եք ապրելու վարկերից ազատվելուց հետո, ինչ եք անելու և ինչպես եք տնօրինելու այն ֆինանսական ռեսուրսները, որոնք հիմա ամեն ամիս տալիս եք բանկին։ 

Եվ վերջում 

Բոլոր կախվածությունները ձևավորվում են նույնանման մեխանիզմով։ Եվ «վարկամոլները», և «շոփինգամոլները» շատ ընդհանուր բան ունեն։ Նրանց միավորում է մեկ նպատակ՝ ցանկացած ձևով հեռանալ դաժան իրականությունից, քանի որ իրականության հետ բախումը վախենում է նրանց։ Կախվածության դեմ պայքարը սկսում է նրանից, որ պետք է ընդունել խնդրի գոյությունն ու ցանկանալ լուծել այն։ Պետք է նայել իրականության աչքերին, պատասխանատու լինել սեփական կյանքի և արարքների համար։ Ոչ ոք չի օգնի ձեզ, քանի դեռ դուք ինքներդ չեք սկսել օգնել ձեզ։ Հենց ընդունեք հստակ որոշում, կհայտնվեն սեփական կյանքը փոխելու բազմաթիվ հնարավորություններ և տարբերակներ։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։