418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Վարկային արձակուրդներ, վճարումների հետաձգում. հայկական բանկերն ամփոփել են COVID-19–ի պայմաններում աջակցության ծրագրերի արդյունքները

10:46
24 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում աջակցում է տնտեսությանն ինչպես հակաճգնաժամային թիրախային ծրագրերի, այնպես էլ բանկերի աջակցության միջոցով։ Երկրում արտակարգ դրությունը հանելուց (սեպտեմբերի 11–ին ժամը 17։00–ից) և կարանտինային ռեժիմի անցնելուց հետո որոշ կառույցներ ամփոփում են իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի բանկային համակարգի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները։

Բանկերն առաջնագծում են

2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։ ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

кошелек банки

Ինչպես նշվում է Հայաստանի բանկերի միության ամփոփումից, COVID-19–ի դեմ պայքարի ժամանակ բանկերի կողմից նախաձեռնած միջոցառումների շրջանակում գործարկվել են միանգամից մի քանի մեխանիզմներ, այդ թվում` վարկային արձակուրդներ և վարկային պայմանագրերի պայմանների վերանայում։ Միաժամանակ բանկերը մասնակցում էին կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին և աջակցության այլ ծրագրերին։

Վարկային արձակուրդներ

Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները: Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

кошелек банки

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին

Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։ 

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր

кошелек банки

COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։ Մասնավորապես, բժշկական անձնակազմի խրախուսման, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 197 մլն 235 հազար դրամ Կենտրոնական գանձապետարանում բացված հաշվեհամարին և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցումներ կատարելու միջոցով:

Բացի այդ, տարեցներին և խոցելի խմբերին տրամադրվել է 29 մլն դրամ սոցիալական աջակցություն։ Այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու է դարձել Տավուշի մարզի 9 համայնքների 72 ընտանիք: Գումար է նվիրաբերվել նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, ձեռնարկել է միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ դրանք բավարարելու ուղղությամբ: Բացի այդ տարբեր բանկեր իրենց հաճախորդ տարեցների համար ձեռք են բերել պարենային ապրանքներ, տրամադրել են դրամական օգնություն:

кошелек банки

ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք ավտոբուսներով կազմակերպելու նպատակով տրամադրվել է 1,740,000 ՀՀ դրամ: Համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո հեռավար ուսուցման կարիքները հոգալու նպատակով տրամադրվել է 31 մլն 645 հազար դրամ: Աջակցության շնորհիվ 50 համակարգիչ է տրամադրվել Լոռու լեռնային և Տավուշի սահմանամերձ համայքնների երեխաներին, 150 համակարգիչ` Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին և 112 պլանշետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաներին։ Ֆինանսավորման մի մասն ուղղվել է նաև «Կորոնավիրուսից տուժած անձնաց թվային գրագիտության բարելավում» ծրագրին և մանկատան երեխաներին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում   համակարգի մի քանի բանկերի կողմից իրականացվել են նաև աջակցության այլ ծրագրեր, այդ թվում՝ առանց վարկային գծի նոր պատվիրված, վերաթողարկված, փոխարինված վճարային քարտերի անվճար առաքում, հաճախորդների կողմից վճարային համակարգերի միջոցով կատարվող գործարքների միջնորդավճարների զրոյացում, հիփոթեքային վարկերի գծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց պատվիրելու հնարավորություն

Աջակցության ծրագրեր

кошелек банки

Սեպտեմբերի 10–ի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունը հատկացրել է 163,4 միլիարդ դրամ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունները 24 միջոցառում են ընդունել ՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար: Միջոցառումների մի մասը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, զբոսաշրջությանը, ՓՄՁ-ներին, միկրոբիզնեսին, ՏՏ տեխնոլոգիաներին, մյուսներն ուղղված են բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։