0
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ. 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձը

14:46
28 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.–ին կբարձրանա շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձը, երկուշաբթի ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ի հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նա նշել է, որ 2020թ.–ին կառավարությունն ակնկալում է որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն Հարկային օրենսգրքի բարեփոխման արդյունքում, որը ողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարից։

«Արդյունքում, սոցիալական մասով հարկ է նշել, որ շուրջ 200 հազար քաղաքացի կկարողանա զգալ աշխատավարձի բարձրացում, այն նոմինալ չի լինի, քանի որ մենք նախատեսել ենք համահարթեցված եկամտահարկ, ինչը կհանգեցնի որոշ քաղաքացիների եկամտի աճին», – ասել է Փաշինյանը։

Բացի այդ, նրա խոսքով, որոշ աշխատավարձեր կաճեն միջինը 10%–ով, նախատեսվում է նաև, որ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2020թ.–ի հուլիսի 1–ից կկազմի 300 հազար դրամ` ներկա 50 հազարի փոխարեն։

Կառավարության ղեկավարի խոսքով, ակնկալվում է, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ներկա 18 հազարից կդառնա 25,5 հազար դրամ։

ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ նախատեսված են ծնելիության խթանման ծրագրեր, արդեն որոշում է ընդունվել մի շարք ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, մասնավորապես, ուսուցիչների աշխատավարձն ավելացել է 10%–ով, ուժայիններինը`10%–ով, ԱԻՆ–ի փրկարարներինը` 30%–ով, անտառապետերինը` 20 հազար դրամով ($1 – 475,97 դրամ)։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: