415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանի համար սա շատ կարևոր նախագիծ է». Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է բանկին 25մլն դոլարի տրամադրման համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ (ՖՈՏՈ)

22:28
20 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար սա շատ կարևոր նախագիծ է, որը, անշուշտ, կունենա համապարփակ ազդեցություն, հայտարարել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը Երևանում ՎԶԵԲ-ի հետ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և դոնորները (Շվեդիան և ԵՄ-ն) ֆինանսական աջակցություն են տրամադրել Հայաստանում Ամերիաբանկին 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին Երևանում:

«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը մեզ համար հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին: Մեր հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ պարզապես ֆինանսական գործընկերություն չեն, այլ ռազմավարական գործընկերություն, որն արդեն 10-ամյակից ավելի պատմություն ունի: Այն սկսվել է դեռևս 2010թ., աստիճանաբար զարգացել, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ը ներդրում է կատարել Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում` բաժնետերերի շարքում դառնալով առաջին միջազգային ֆինանսական հաստատությունը», - ասաց Մկրտչյանը:

Նա հավաստիացրեց, որ Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք` միջոցների արագ, արդյունավետ և հաջող տեղաբաշխում կազմակերպելու նպատակով` հօգուտ հայկական բիզնեսի և մասնավորապես ձեռներեցությամբ զբաղվող կանանց և ՓՄՁ-ների:

ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը նշեց, որ ծրագիրն ունի երեք շատ կարևոր բաղադրիչ:

«Դա «Կանայք բիզնեսում» ծրագիրն է, որն աջակցում է կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին` նրանց համար բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը: Երկրորդ բաղադրիչը ՓՄՁ-ների մրցունակության խթանումն է, քանի որ մենք օգնելու ենք տեղական ՓՄՁ-ներին ապահովել ԵՄ չափանիշներին, այդ թվում` «կանաչ» բաղադրիչի պահանջներին համապատասխանությունը: Եվ երրորդը ՓՄՁ-ների ֆինանսավորումն է, քանի որ մենք Հայաստանում ընդլայնելու ենք ՓՄՁ-ների վարկավորման ծավալները», - ասաց Հանսենը:

Նա շնորհակալություն հայտնեց դոնորներին՝ Շվեդիային և ԵՄ-ին՝ այս համատեղ ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

«Մենք կհետևենք ՓՄՁ բոլոր նախագծերին, որոնք իրականացվելու են ողջ երկրով մեկ», - ասաց Հանսենը:

америабанк

Ինչպես իր հերթին նշեց Երևանում Շվեդիայի դեսպանության քաղաքական և տնտեսական/առևտրային հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանը, Շվեդիան աջակցում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագրին 2014 թվականից ի վեր` չնայած, որ կանանց տնտեսական հզորացման և գենդերային հավասարության գաղափարները Շվեդիայում շատ ավելի վաղ են ներդրվել:

«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Շվեդիան առաջնորդվում է ֆեմինիստական քաղաքականությամբ, ինչը նշանակում է, որ գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը առանցքային և կենտրոնական դեր են խաղում այն բոլոր աշխատանքներում, որ զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում մենք իրականացնում ենք աշխարհի տարբեր մասերում, այդ թվում` Հայաստանում: Կորոնավիրուսի տնտեսություններն սկսում են վերականգնվել, առաջանում են միջնաժամկետ և երկարաժամկետ տնտեսական հետևանքներ, որոնց թվում են աղքատությունն ու գործազրկությունը», - ասաց Դիլանյանը:

Նրա խոսքով, այս առումով ՓՄՁ-ները կենսական դեր են խաղում տնտեսությունների վերափոխման և վերականգման գործում:

«Վստահ ենք, որ ՎԶԵԲ-ի նոու-հաուն, գործիքակազմը և հմտությունները, որոնք թույլ կտան կապիտալի և ֆինանսական շուկաներին հասանելիություն ստանալ, էական նշանակություն կունենան Հայաստանի համար: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվում է ՎԶԵԲ-ի այս ծրագիրը: Այս առումով ավելի կայուն ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է տեղական շուկայի ներկայացուցչի ներգրավվածությունը: Ուրախ ենք, որ տեղական շուկայում ունենք գործընկեր` ի դեմս Ամերիաբանկի, որն ունի ծավալուն պորտֆել և նման ծրագրեր է իրականացնում», - ասաց Դիլանյանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ բանկի փորձը ցույց է տալիս, որ ձեռներեց կանայք մեծ դեր ունեն նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճը խթանելու գործում:

«Հետևաբար, համոզված ենք, որ «Կանայք բիզնեսում» ծրագիրը ոչ միայն գենդերային խնդիրներ է լուծելու, այլև զգալի տնտեսական ազդեցություն է գործելու: Այս միջոցները մեզ անհրաժեշտ են Հայաստանում գործող ՓՄՁ- ներին ֆինանսավորում տրամադրելու համար», - ասաց Հանեսյանը:

Ամերիաբանկի Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց, որ համաձայնագիրը պատմական իրադարձություն է, քանի որ վարկը տրամադրվում է մեր բաժնետիրոջ կողմից, ինչը բանկի հանդեպ ունեցած վստահության ապացույցն է բոլոր գործընկերների, ավանդատուների և հաճախորդների համար:

«Հենց դա էլ մենք առավել շատ ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցելիս: Մյուս կողմից, միավորվելով շուկայի առաջատարի հետ` ՎԶԵԲ-ը կընդլայնի իր ներկայացվածության շրջանակը մեր երկրում՝ ապահովելով հենց այն փոփոխությունները, որոնք մենք միասին ցանկանում ենք կատարել Հայաստանում», - ասաց Սարգսյանը:

америабанк

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մասին

2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս բաժնեմաս։ ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսները և ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի հիմնարար ազատությունները: Եվրոպական միությունը հավատարիմ է իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ իր ձեռքբերումներն ու արժեքները կիսելու հանձնառությանը:

Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԹայվանԲիզնես–ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամը և Միացյալ Նահանգները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: