415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ–ն պարզաբանում է

13:13
29 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է բարձրացնել խմելու ջրի սակագինը։ Այս տարվանից էլ նախատեսվում են արտոնություններ սոցիալապես անապահով բաժանորդների համար։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում։

Նա հաստատեց, որ այս ոլորտում թանկացման անհրաժեշտություն իսկապես կա։ Բաղրամյանի խոսքով, ըստ օրենքի, վերջնական որոշումը պետք է ընդունվի 2021թ.–ի դեկտեմբերի 1–ին, իսկ նոր գներն ուժի մեջ կմտնեն 2022 թ.–ի հունվարի 1–ից։ 

Նա նշեց, որ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի մոտ 120 հազար սոցիալապես անապահով սպառող և գազի շուրջ 80 հազար սպառող։ 

«Նույն խումբը, որը ջրի կատեգորիայում կարող է կազմել մոտ 100 հազար բաժանորդ, կստանա արտոնություններ։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ գինը չի փոխվի, և դա կազդի նաև մնացած սպառողների վրա», – ասաց նա` ձեռնպահ մնալով նշել կոնկրետ թվեր։

Ավելի վաղ ջրամատակարարման հայկական օպերատորը` «Վեոլիա  ջուրը», խմելու ջրի սակագնի թանկացման հայտ էր ներկայացրել` 1 խորանարդ մետրի համար 43,7 դրամով` մինչև 223,7 դրամ (ներառյալ ԱԱՀ–ն)։ Ջրամատակարարման ծառայությունների սակագների վերանայման հայտը ՀԾԿՀ–ն սկսել է ուսումնասիրել այս տարվա օգոստոսի 12–ին։

Այս պահին գործում են հետևյալ սակագները. մանրածախ սպառողների համար` 1խմ–ն` 153 դրամ, ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար` 27 դրամ, խմելու ջրի մեծածախ ծառայությունների համար` 26 դրամ, ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար` 18 դրամ, մետրոպոլիտենի գրունտային ջրերի հեռացման ծառայությունների համար` 11 031 դրամ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: