+7
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ–ն չի տեսնում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

11:46
06 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԲ–ն դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։

Այս մասին ԿԲ–ից հայտնեցին` ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը, որը վերաբերում է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսման չնախատեսված վերանայման հավանականությանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության կապակցությամբ, ով, մասնավորապես հայտարարել է, որ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն, և եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է:

ԿԲ–ից մասնավորապես նշեցին, որ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները կայացնելիս դիտարկում է գնաճի և տնտեսության տարբեր սցենարներ, որոնք, բնականաբար, պարբերաբար ենթարկվում են մշտադիտարկման և վերագնահատման՝ հաշվի առնելով այդ պահին տնտեսության մասով առկա փաստացի զարգացումներն ու միտումները:

«Նման վերագնահատումների չափից և նշանակալիությունից կախված ԿԲ-ը կարող է նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնել, ինչի անհրաժեշտությունը ներկայումս չկա», – նշել են ԿԲ–ից։

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%): Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 13%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ ԿԲ–ն այս տարվա սեպտեմբերին լավացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 4,9%–ից մինչև 12,9%, իսկ գնաճն ակնկալվում է մոտ 10%–ի սահմանում։

ԿԲ–ն սեպտեմբերին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 10%։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: