420.75
4.19
394.07
+20
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունը լուրջ փոփոխություններ է կատարել աջակցության միջոցառումներից մեկում

14:11
09 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը լուրջ փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված առաջին միջոցառման մեջ։ Այս մասին տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը։

Загружается новость ... "Лево"

Կառավարության առաջին ծրագիրը վերաբերում է բիզնեսին օժանդակելուն, մասնավորապես, պետական աջակցության շրջանակում ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ: Այս գործիքն իր ընդգրկման շրջանակով ամենալայնն է, այն վերաբերում է ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում գործող բոլոր իրավաբանական, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առանց գործունեության ոլորտի սահմանփակումների։ Նախատեսվում է միայն մեկ պայման. նրանք պետք է ունենան վարկային և հարկային դրական պատմություն:

«Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը շատ կարևոր ռազմավարական կանոն է: Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ` մինչև 250մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամկետով։ Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն է ստանում հավելյալ սուբսիդավորվել 400մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է», – ասաց Գրիգորյանը։

Բացի այդ, եթե համալրումն իրականացվել է 100մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար:

Իշխանություններն ընդհանուր առմամբ հաստատել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22 միջոցառում։ Դրանց մի մասը վերաբերում է աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), մյուսներն ուղղված են սոցիալական աջակցությանը, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։ Որոշ ծրագրեր արդեն ավարտվել են, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են, և կառավարությունը քննարկում է աջակցության նոր հնարավորություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: