575.63
6.66
485.52
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39586 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Շարունակվում է միջազգային բիզնեսի փախուստը երկրից. նախկին վարչապետը` հայկական Beeline–ի վաճառքի մասին

23:35
10 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ, Հայ–ռուսական համալսարանի Արմեն Դարբինյանը մեկնաբանել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) 100% բաժնետոմսերի վաճառքի գործարքը։ Նշենք, որ «Team» նորաստեղծ հեռահաղորդակցական ընկերությունը գնում է «Վեոն Արմենիան», հաղորդում է «ԱՌԿԱ Տելեկոմ» պորտալը։

Հուլիսի 10–ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել են «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի և «Team» ՍՊԸ–ի համակենտրոնացումը։ Ընկերությունը նախատեսում է մոտ ժամանակներում ավարտել երկու կազմակերպությունների միավորման գործարքը։

«Եսայան եղբայրներին իհարկե հաջողությյուն եմ ցանկանում: Բայցև զգուշացնում. պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է: Պետության պատասխանատուների համար փաստեմ. շարունակվում է միջազգային բիզնեսի փախուստը երկրից. Orange, Veon: Շատ մտահոգիչ է այս ամենը», – նշել է Դարբինյանը։

Загружается новость ... "Лево"

«TEAM.Telecom Armenia» ընկերության մասին

Մի քանի ամիս առաջ ստեղծված «Team» ՓԲԸ հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշ TEAM.Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանյան եղբայրները (Ucom- ի հիմնադիրներն ու երկարաժամկետ ղեկավարները): Նոր ընկերությունը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 20-ին «Օլնեթ» անվան տակ, այնուհետև այն վերանվանվել է «TEAM» ԲԲԸ և ՀԾԿՀ-ից ստացել հեռահաղորդակցական գործունեության լիցենզիա:

Ucom-ն անցյալ տարվա վերջից բանակցություններ է վարել Հայաստանում «VEON Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline ) գնելու հնարավորության շուրջ: Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել կարգավորիչին 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց ավելի ուշ, Եսայանի և Ucom- ի մյուս բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով, բոլոր բանակցությունները դադարեցվել են:

Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից ներկայացրեց աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։

Ապրիլի 20–ին Հայկ Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։

Orange–ի հեռանալը Հայաստանից

Մոտ 5 տարի առաջ Ucom ընկերությունը կատարեց Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի խոշորագույն գործարքը` գնելով France Telecom ֆրանսիական օպերատորի հայկական դուստր ընկերության` Orange Armenia–ի բաժնետոմսերի 100%–ը։

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության մասին

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: