425.62
4.27
394.46
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով

17:53
29 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ  Կառավարության COVID19-ի տնտեսական  հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրն ուղղված է կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած` Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության ռիսկերը մեղմելուն:

Загружается новость ... "Лево"
ՀՀ Կառավարության 3-րդ ծրագիրը նախատեսում է փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկի ձևակերպման հնարավորություն՝ 0% տոկոսադրույքով՝ առաջին 2 տարիների համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար` 12%  տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 1.37%): Տվյալ ծրագրից կարող են օգտվել տարեկան 24-ից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը:

Ծրագրի պայմանների համաձայն` վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան ընկերության տարեկան շրջանառության 10%-ը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ձևակերպել վարկի հիմնական գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս ժամկետով։ Արտոնյալ վարկի  տարեկան սպասարկման վճար նախատեսված չէ:

Փոխառու միջոցները կարող են ուղղվել աշխատակիցներին աշխատավարձի և այլ համարժեք վճարների վճարմանը՝ առավելագույնը երեք ամսվա համար (ոչ ավել, քան ամսական 300,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր աշխատակցի համար), առավելագույնը երեք ամսվա կտրվածքով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարմանը պետական և համայնքային բյուջեներ, հումքի գնմանը և ներմուծմանը, այն պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում նույն ձեռնարկության արտադրական նպատակներով, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության ոլորտի առավելագույնը երեք ամիսների ծախսերի վճարմանը, վարձակալական վճարների կատարմանը:

Արտոնյալ վարկ ստանալու հայտ ներկայացնելու համար հաճախորդը պետք է դիմի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ  հետևյալ հղումով

Հայաստանի Հանրապետության 3-րդ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Բանկի բիզնես վարկերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: