415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

14:24
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,   ՌԴ տնտեսական  զարգացման նախարարությունը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Պլենար նիստին կմասնակցեն  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  և  ՌԴ տնտեսական  զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի  նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։

Նիստերի աշխատանքներին կմասնակցեն  նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ ռեգիոննների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։

Ֆորումի շրջանակում կկազմակերպվեն մի շարք կլոր սեղաններ  տնտեսության, արդյունաբերության, կրթության և պատմամշակութային զբոսաշրջության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերով։

Հատուկ ուշադրություն կդարձվի  Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցության ակտիվացման ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է քննարկել նաև  ներդրումների համար  գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և երկու երկրներում  տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր, դրանց լուծումները։ 

Կլոր սեղանները կանցկացվեն հետևյալ է թեմաներով.

•  «Եվրասիական գործընկերության շրջանակում Հայաստանի և  Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»

•  «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»

•  « Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»

• «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»

•  «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում»

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու   երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշոտնյանները բազմիցս են կարևորել այս ֆորումների դերը՝  որպես երկու երկների  տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: