415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար հատուկ հաշվին փոխանցվել է մոտ 856,2 մլն. դրամ

19:35
02 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 2-ի ժամը 18:00-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հատուկ հաշվի մուտքերը կազմել են 856,2 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը Ֆինանսների նախարարության տեղեկատվության հիման վրա, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:
  
Загружается новость ... "Право"

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին 01.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 856,253,000 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3239»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։

Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 5 մարդ։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: