+9
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 833 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է կառավարության աջակցության նոր ծրագրի մանրամասները

18:25
26 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայ տնտեսվարողները կարող են  ստանալ աջակցություն կառավարությունից, որի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ: Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից ընդունված առաջին միջոցառումը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով:

«Առաջին աջակցության գործիքն իր ընդգրկման շրջանակով ամենալայնն է, այն վերաբերում է ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, անկախ գործունեույթան ոլորտի սահմանփակումներից: Եվ մեկ պայման է միայն նախատեսվում, որ նրանք ունենան վարկային և հարկային բարվոք պատմություն»,- նշել է Էկոնոմիկայի նախարարը:

Նրա խոսքով, բացառություն կկազմեն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները և ապահովագրական կազմակերպությունները, այսինքն ֆինանսական ոլորտում գործող կազմակերպությունները, որոնք չեն կարող դիմել այս գործիքին օժանդակության համար:

Նախարարը նշել է, որ նշվող կազմակերպությունները կարող են դիմել կառավարության աջակցությունից օգտվելու համար բանկային և վարկային համակարգի միջոցով,  որոնք ֆիլտրում են այդ կազմակերպությունների վարկունակությունը: 

«Եթե ֆինանսական համակարգը որոշում է, որ կազմակերպությունն իրենց ճիշտ գործընկերն է, այսինքն ունի համագործակցության բավարար փորձ, գնահատում է այդ կազմակերպության կողմից առաջարկվող գործունեությունը որպես ընդունելի ռիսկերի դաշտում, ապա որոշում է այս աջակցության գործիքի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը, որը կարող է լինել մինչև 500 մլն դրամ (առանձին դեպքերում ՀՀ դրամով, առանձին դեպքերում՝ արտարժույթով)»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, սա նպատակային ֆինանսավորում է, այսինքն այս եղանակով տրված ֆինանսային աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունն այդ միջոցները վերցնում է, որպեսզի աշխատակիցներին աշխատավարձ վճարի 3 ամիսների համար, այսինքն ամեն աշխատակցի համար ոչ ավելին քան 500 հազ. դրամ:

Նաև օժանդակությունը տրվում է պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների  վճարումների կատարման, հումքի կամ ներմուծում անելու, սարքերի և սարքավորումների ներմուծման համար, պայմանով, որ տվյալն սարքերը պետք է օգտագործվել ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով: Նաև հանրային ծառայությունների վճարումների համար (յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական  5 մլն ՀՀ դրամ՝ առավելագույնը 3 ամսվա համար), առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման համար, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում:  

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կա երեք եղանակ, որով կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի, առաջինը  դրամական աջակցությունը ֆինանսավորման տվյալ դեպքերին: Եթե առևտրային բանկը որոշում է, որ արժանի է՝ այդ ծրագիրը ֆինանսավորվի, ապա առաջին եղանակով կառավարությունը համաֆինանսավորում է, հատկացնում է իր բաժին դրամական միջոցները:

Շարունակելով նախարարը նշել է, որ եթե կազմակերպությունը դիմել է վարկային միջոցները վերցնելու համար, որպեսզի վճարի աշխատավարձ, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել մինչև վարկի ընդհանուր գումարի 50 %-ը: Եթե կազմակերպությունը դիմել է հարկեր և տուրքեր վճարելու համար, ապա որքան բանկն է հատկացնում, նույնքան էլ պետությունը՝ տվյալ գործարքը ֆինանսավորելու համար:

«Համաֆինանսավորման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չափով, որ չափով կառավարությունը համաֆինանսավորում է տվյալ գործարքը, այդ չափով առևտրային բանկը կարող է պակաս գրավ պահանջել»,- նշել է նախարարը:

Աջակցության երկրորդ դեպքը, նախարարի խոսքով, սուբսիդավորումն է: Այն դեպքում եթե վարկավորվող կազմակերպությունն ունի բավարար գույքային ապահովում, որ կառավարությանը չդիմի տնտեսական միջոցների համար, ապա տվյալ դեպքում կառավարությունը խոստանում է սուրբսիդավորել այդ վարկի առնչությամբ տոկոսները, ընդ որում սուբսիդավորման առավելագւոյն չափը նույնպես կախված է այն նպատակից, որով վարկավորվող կազմակերպությունը դիմել է աջակցության գործիքից օգտվելու համար:

«Եթե վարկավորումը ներգրավվում  է աշխատավարձեր վճարելու համար, ապա կառավարությունը սուբսիդավորում է տվյալ վարկի բոլոր տոկոսային ծախսերը»,- նշել է նախարարը:

Մեկնաբանելով նախարարը նշել է, որ համապատասխանաբար եթե հարկեր վճարելու նպատակով է վարկավորում կատարվում, կառավարությունը նույնպես խոստանում է ծախսերը սուրբսիդավորել:

«Եթե հումքի ձեռքբերման համար, ապա մինչև 6 % սուրբսիդավորել, եթե կոմունալ վճարումների համար՝ ապա մինչև 10 %, սարքավորումների դեպքում՝ 5%,  սննդային մթերքի գործունեությամբ զբաղվող սուբյեկտին՝ մինչև 8 %:  Այստեղ հիմնական պայմանն այն է, որ պետք է վարկի կողմից տամադրվող ռեսուրսների առավելագույն չափը չանցնի 12%-ը, եթե վարկավորումը դրամով է, և 9%-ը, եթե վարկավորումն արտարժույթով է»,- նշել է նախարարը:

Նա հայտնել է նաև, որ ևս մեկ դեպք կա կառավարության աջակցության, որը նպատակ ունի վերաֆինանսավորման եղանակով առևտրային կազմակերպության արտարժույթային ռիսկը փոխանցել կառավարությանը:

«Սա էլ է այն դեպքը, երբ կառավարությունն ուղիղ ֆինանսական միջոցներով չի աջակցում վարկավորմանը, բայց եթե կազմակերպությունն ունի վարկային պահանջ և բավարար գրավային ապահովում, իսկ ֆինանսական կառույցն ունի ռեսուրսներ, որ պատրաստ է տրամադրել կազմակերպությանը, բայց ոչ դրամով, այլ արտարժույթով, ապա կառավարությունը համաձայնվում է այս գործիքով այդ ֆինանսավորումը փոխարինել դրամի ֆինանսավորման՝ արժույթային ռիսկերը վեցնելով իր վրա»,- նշել է Խաչատրյանը: 

Նրա խոսքով, այս աջակցության գործիքի առավելագույն ժամկետը՝ 24 ամիս է, և նախատեսվում է կազմակերպությունների համար, որոնք ունեն ժամանակավոր ֆինանսական դժվարություններ. սա արագ աջակցության եղանակ է: -0-

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: