415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Կասյանի գյուղմթերքի տոնավաճառը վերաբացվել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում (ՖՈՏՈ)

19:45
08 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը։ Այս մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-յան էջում։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Загружается новость ... "Лево"
Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։
Տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը: Փոխնախարարները շրջել են տոնավաճառի տաղավարներով, կատարել գնումներ և զրուցել ֆերմերների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը: 

«Ոմանք մտահոգություն ունեին, որ այստեղի տոնավաճառը արդյունավետ չի գործի, սակայն այսօրվա շրջայցի ընթացքում նկատեցինք, որ դեռ մի քանի ժամ է, ինչ այն մեկնարկել է, սակայն որոշ ֆերմերներ արդեն իսկ ամբողջությամբ իրացրել են իրենց գյուղմթերքը։ Սա ուրախալի ազդակ է, որ շուկան գործարկելու ուղղությամբ մեր բոլոր նպատակները կարծես թե հաջողությամբ են պսակվում», - շրջայցի ընթացքում նշել է Արման Խոջոյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ մեկտեղ շուկայի աշխատանքներն ապահովելու համար կտրամադրվի 10 մլն դրամի անվճար գույք՝ մոտ 200 վաճառասեղան, 75 վրան և 100 կշեռք և սայլակներ, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի տոնավաճառին իրենց գյումթերքը ներկայացնող ֆերմերների համար։ 

Վերավաճառքի դեպքերը բացառելու նպատակով վաճառողներին կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե նրանք որ մարզից ու համայնքից են։ 

Ընդգծելով, որ տոնավաճառին կարող են մասնակցել ֆերմերներ ՀՀ բոլոր մարզերից՝ փոխնախարարը նաև հավելել է, որ եթե ցանկացողները շատ լինեն, ստեղծված են բոլոր պայմանները տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։ 

։Շուկայի գործունեության ընթացքում անվտանգության ապահովումը և տարածքում հասարակական կարգի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության կողմից:

Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ»,- ասվում է գրառման մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: