574.98
6.46
485.26
+23
Եղանակը Երևանում
Հայ

Veon Armenia–ն գնում է հայկական շուկայից, Beeline–ը կվաճառեն Team–ին

16:50
10 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- գրել է նա։

«TEAM.Telecom Armenia» ընկերության մասին

Մի քանի ամիս առաջ ստեղծված «Team» ՓԲԸ հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշ TEAM.Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանյան եղբայրները (Ucom- ի հիմնադիրներն ու երկարաժամկետ ղեկավարները): Նոր ընկերությունը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 20-ին «Օլնեթ» անվան տակ, այնուհետև այն վերանվանվել է  «TEAM» ԲԲԸ և ՀԾԿՀ-ից ստացել հեռահաղորդակցական գործունեության լիցենզիա:

Ucom-n անցյալ տարվա վերջից բանակցություններ է վարել Հայաստանում «VEON Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline ) գնելու հնարավորության շուրջ: Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել կարգավորիչին 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց ավելի ուշ, Եսայանի և Ucom- ի մյուս բաժնետերերի միջև եղած տարաձայնությունների պատճառով, բոլոր բանակցությունները դադարեցվել են:

Загружается новость ... "Лево"
Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից ներկայացրեց աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։

Ապրիլի 20–ին Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության մասին

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: