555.06
6.72
478.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

9 տարեկան տղան համալսարան է ընդունվել

16:25
18 Նոյեմբերի 2019
© Լուսանկարը՝ SPIEGEL TV / YouTube

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բելգիայում բնակվող 9–ամյա հրաշամանուկ Լորան Սիմոնսը շուտով կստանա բակալավրի աստիճան էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով CNN–ին։

Լորան Սիմոնսի (Laurent Simons) ծնողները սկզբից չէին հավատում պապիկին և տատիկին, ովքեր պնդում էին, որ իրենց թոռնիկն ամեն ինչ շատ արագ է սովորում։ Երբ երեխան դպրոց գնաց, նրանք հասկացան, որ պապիկն ու տատիկը չէին չափազանցնում։ Դպրոցում ուսուցիչները տղային տալին էին տարբեր դասարանների թեստեր` նրա գիտելիքների խորությունը ստուգելու համար, և Լորանը գերազանց կերպով կատարում էր բոլոր առաջադրանքները։

Հիմա հրաշամանուկն էլեկտրատեխնիկա է ուսումնասիրում Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում։ Լորանը դեկտեմբերին կստանա բակալավրի աստիճան։ Բուհի ղեկավարությունն աջակցում է տղային և թույլ է տվել նրան կազմել հատուկ դասացուցակ` ուսումն արագ ավարտելու համար։

Լորանը նախատեսում է ստանալ դոկտորական աստիճան էլեկտրատեխնիկայի գծով և ուսումնասիրել բժշկության ոլորտը։ Աշխարհի հեղինակավոր համալսարաններն առաջարկում են տղային սովորել իրենց մոտ, և Լորանը պետք է կողմնորոշվի` որտեղ է ցանկանում ստանալ դոկտորական աստիճանը։ Մինչ այդ նա արձակուրդները կանցկացնի Ճապոնիայում։

Չնայած հրաշք ունակություններին, Լորանի ծնողները ձգտում են, որպեսզի տղան հասցնի հանգստանալ և վայելել կյանքը։ Տղան սիրում է խաղալ իր շան հետ և ժամանակ անցկացնել` բջջային խաղեր խաղալով, ինչպես անում են բազմաթիվ երեխաներ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: