ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետք է որոշի կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման կարգավիճակը գլոբալ համավարակ է, թե ոչ։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ նախագահ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, գրում է
«Говорит Москва» ռեսուրսը։
«Միջազգային նշանակության հանրային առողջության ոլորտում արտակարգ դրություն հայտարարելուց գրեթե երեք տարի անց այս շաբաթ COVID-19–ի հարցով արտակարգ իրավիճակների կոմիտեն կքննարկի` արդյոք ընթացիկ վիճակը գլոբալ արտակարգ իրավիճակ է, թե ոչ», – նշել է ԱՀԿ–ի նախագահը։
Նա ավելացրել է, որ անկախ ընդունված որոշումից` նրան շարունակում է մտահոգել կորոնավիրուսով վարակակիրների շրջանում մահերի թվի աճը և համաճարակային իրավիճակը տարբեր երկրներում։–0–