415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ճապոնիայի նախկին վարչապետի վրա մահափորձ է կատարվել, հրապարակվել են մահափորձի կադրերը (ՎԻԴԵՈ)

11:26
08 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ մահափորձ է կատարվել Նարա քաղաքում, նրա ուղղությամբ կրակել են, նա հիմա հիվանդանոցում է, հաղորդում են NHK ճապոնական հեռուստաալիքն ու Asahi Shimbun թերթը, գրում է ՌԲԿ–ն։

Աբեն ելույթ էր ունենում Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Նարա քաղաքում, հեռուստաալիքի լրագրողը լսել է երկու կրակոցին նմանվող ձայներ, ինչից հետո ժամը 11։30–ին (Երևանի ժամանակով 06։30) քաղաքական գործիչը կորցրել է գիտակցությունը։ Նրան հոսպիտալացրել են, 41–ամյա կրակողին ձերբակալել են։ Nikkei–ը գրում է, որ նա կրակել է Աբեի մեջքին հրացանից։

Ոստիկանության տվյալներով, Աբեի մոտ գրանցվել է սրտի կանգ, նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Կառավարության ներկայացուցչի խոսքով, նա ծանր վիճակում է։

Աբեն ելույթ էր ունենում Նարան խորհրդանի գերագույն պալատի ընտրությունների նախընտրական արշավի շրջանակում` աջակցելով Լիբերալ–դեմոկրատական կուսակցությանը, որը նախկինում գլխավորել է։ Հիմա կուսակցության նախագահը Ֆումիո Կիսիդան է, ով Ճապոնիայի վարչապետն է։

Աբեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2006–2007թթ.–ին և 2012–2020թթ.–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: